Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ

Ես ձեր վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ
ձեր գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի: Այնտեղից կծավալվի երգիչների ու պարողների ձայնը: Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նվազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան: Նրանք առաջվա պես ելումուտ պիտի անեն. նրանց օրենքներն իմ
աչքին հաստատուն պիտի դառնան: Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին, որոնց հանդեպ նրանք ավելի զորավոր պիտի լինեն: Իրենց իշխանը իրենց միջի՛ց պիտի ելնի:
Պիտի հավաքեմ նրանց, ու նրանք
պիտի վերադառնան ինձ մոտ, քանզի
ո՞վ ինքնիրեն սիրտ կանի դառնալ
Տիրոջ մոտ, – ասում է Տէրը:
– Դուք ինձ համար ժողովուրդ կլինեք,
իսկ ես ձեզ համար կլինեմ Աստված»:

Երեմիայի մարգարեությունը 30.18

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...