Ծաղիկները:



«-Ո՞ւր գնացին ծաղիկները:
-Սո՜ւս, քնած են հողի տակ,
Տաք ծածկըված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:
Կըգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմրան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի:
«Ելե՛ք, կասի,իմ մանուկնե՛ր».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան:
Հովհաննես Թումանյան.
1908.
«.....Այս բոլորը մեր գլխին եկավ,թեպետ մենք քեզ չմոռացանք և քո Ուխտը չդրժեցինք:
Բնավ անհավատարիմ չեղանք քեզ և մեր քայլերը չշեղեցինք քո ճամբից,նույնիսկ երբ մեզ նվաստացրիր գերության չարչարանքների մեջ:
Եթե մեր Աստծու անունը մոռացած լինեինք կամ մի ուրիշ աստծու պաշտամունք մատուցած լինեինք,Աստված մեզանից հաշիվ պիտի չպահանջեր՞,ինքը՝ որ գիտի մեր սրտերի գաղտնիքները:
Բայց ընդհակառակը,քո անունի համար է,որ մարդիկ մեզ սպանում են ամեն օր,ոչխարի պես սպանդանոց են տանում մեզ:
Արթնացի՛ր.Ո՛վ Տեր,ինչու՞ ես քնում.ե՛լ, մեզ հավիտյան մի՛ անտեսիր:
Ինչու՞ երես ես դարձնում և մոռանում ես մեր թշվառությունն ու տառապանքը:
Նվաստացանք,գետնին հավասարվեցինք և հողին փակված մնացինք:
Արի՛,Տեր, օգնիր՛ մեզ և փրկիր՛ մեզ, վասն անվան քո.....»:
( Սաղմոս խգ (43) ).

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...