Շուտով մոտենում է նռօրհնեքը.

Ի՞նչ է խորհրդանշում այն։




Հայկական ավանդության մեջ նուռը` իբրև ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը: Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը: Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն խորհրդաբանությամբ, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված լինելով մեկ Եկեղեցու մեջ:

Այս պատճառով նռան խորհրդաբանությունը լայնորեն օգտագործվել է հայկական եկեղեցական ճարտարապետության, արվեստի և մանրանկարչության մեջ:
http://ter-hambardzum.net/ամա..

Նուռը, լինելով մարդու կողմից մշակվող ամենահին մրգերից, Հայաստանի խորհրդանիշներից մեկն է։ Այս առատաձեռն միրգը, կարմիր և անհամար հատիկներով, ռուբինի գույն ունի և կապված է կյանքի ու պտղաբերության հետ ։ Շատերը կարծում են, որ Հին կտակարանի գիտելիքի ծառը կարող էր լինել միայն նռենին։
Armen Minasyan

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...