- Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։

- Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։
- Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։
- Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։
- Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։
- Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։
- Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։
- Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայութիւնը։
- Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամէն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է:
Մատթեոս 5.3-12

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...