Այսօր նորագույն զինյալ պայքարի կնքահոր`Գուրգեն Յանիկյանի 125ամյակն է։
Նրա 13 ղողանջներով սկսվեց նորագույն պայքարը ստեղծվեց մի նոր, հզոր կառույց։
Փառք Յանիկյանին ու Նրա գործը շարունակողներին
1972թ.-ի աշնանը Գուրգեն Յանիկյանը այցելեց Հայաստան, որպեսզի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին վերադարձնի կորած համարվող «Արևելյան սենյակ» նկարը, և հայկական հնագույն արքայական կնիքը հանձնի Հայաստանի պատմության թանգարանին։
Լուսանկարը՝ Հետագայում, իր հուշագրություններում Յանիկյանը գրեց, որ Երևանում իր հետ մի դեպք է պատահել, ինչից հետո համոզվել է, որ ընտրած ուղին և ծրագիրը արդարացված է։
«Հյուրանոցից ոչ հեռու փոքրիկ տնակներ կային: Բնակիչներն արդեն բակում էին և պատրաստվում էին գործի գնալ: Իմ ուշադրությունը գրավեց գլուխը շալով փաթաթած մի կին, որը մառանից դուրս էր քշում մի կով: Երբ կինը տեսավ փայլող Արարատի գագաթն ու արևի ճառագայթների արտացոլումը, մոռացավ իր կովը, հպարտությամբ բարձրացրեց գլուխը, նայելով դեպի լեռը` խաչակնքվեց ու մի քանի վայրկյան սառած նայում էր տեսարանին: Մի՞թե այս մի փաստը բավական չէ հրամայելու աշխարհին, որ վերադարձնեն մեզ մեր լեռը: Այս տեսարանից հետո հասկացա, թե ի՞նչ է ամեն մի հայի համար նույնիսկ կոմունիստական Հայաստանում, մեր Արարատը»։
#ՍԻՍ
Комментарии
Отправить комментарий