«Սյունիքը լեռներ ունի, որոնց գրավումը թշնամու կողմից կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ոչ միայն լեռնահայության, այլև ամբողջ Հայաստանի համար: Գրավելով որոշ բարձունքներ Սյունիքում` իմ գնդերը հաջողեցան մեր լեռնաշխարհի երեսից սրբել երկու հարյուրի չափ թշնամի գյուղեր և վերացնել հայ ազգաբնակչության գլխին կախված մահմեդական վտանգը: Սյունիքը սև հողերի վերածելու նպատակով, թուրքն ու թաթարը քանիցս ձգտել են անսպասելիորեն երևալ այս կամ այն ռազմագիտորեն կարևոր բարձունքի վրա և նեղը դնել հայությունը: Կռվի միևնույն ռազմափորձային ձևերին դիմել ենք և մենք` օգտագործելով լեռներն ու բարձունքները, որպես համառ կետեր, որպես տիրապետող դիրքեր, և, ամենալավը, որպես ռազմագիտական բանալիներ: Ահա՛ թե ինչու ինձ պետք էր` հրահրելով ժողովրդի սերը դեպի իր լեռները, հաճախ կրկնել Սյունեցուն, թե հայրենի լեռների վրա է իր փրկությունը: Ահա թե ինչու իմ վարած անհավասար գոյամարտի օրերին լեռնահայության իմ տված պատվիրաններից մեկն այսպես էր հորդորում ժողովրդին. «Տաճարներիդ մեջ, խաչերիդ կողքին բարձրացրո՛ւ մի մեծ ժայռ և պաշտի՛ր դա, որ աննվազ մնա սերդ դեպի հայրենի լեռները»:
#Նժդեհ #Փանոս_Թերլեմեզյան #Խուստուփ«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...
Եկեղեցին Հայկական Եկեղեցին Հայկական, ծննդավայրն է հոգւոյս, Ինչպես քարայր մ’ընդարձակ, պարզ ու խորհուրդ, մութ ու լոյս, Իր գաւիթովն հիւրընկալ, իր լայն բեմով, ու հեռուն, Կանգնած իր լուռ խորհանով, որ կարծես նաւ մ’է ծըփուն… Եկեղեցին Հայկական, ես աչքըս գոց կը տեսնեմ, Ու կը շնչեմ, կը լսեմ՝ իր Յիսուսով մանկադէմ, Իր սեղանէն մխացող, գուլայ – գուլայ խունկերով, Եւ իր պատերը ցնցող աղօթքներով ալեխռով… Եկեղեցին Հայկական բարձըր բե՛րդն է հաւատքին Իմ պապերուս` որ հողէն զայն քար առ ար հանեցին Եւ երկինքէն իջուցին զայն ցօղ առ ցօղ , ամպ առ ամպ Ու թաղուեցան անոր մէջ հանդարտութեամբ, հեզութեամբ… Եկեղեցին Հայկական մեծ վարագոյր մ’ը բանուած, Որուն ետեւ, սըկիհին մէջ, կ’իջնէ ի՛նքը Աստուած, Որուն առջեւ՝ գլխահարկ կու գայ իմ ազգըս ամբողջ Հաղորուիլ անցեալին հաց ու գինւով կենսառողջ: Եկեղեցին Հայկական՝ ծովուն դիմաց ալեկոծ Նաւահանգիստ մ’է խաղաղ, ցուրտ գիշերին՝ հուր ու բոց, Ու տռփակէզ ցերեկին անտառ մըն է ստուերոտ՝ Ուր շուշաններ կը ծաղկին Շարականի գետին մօտ: Եկեղեցին Հայկական մէն մի քարին տակ գետնի Դէպի երկինք բարձրացող գաղտ...
Комментарии
Отправить комментарий