Համո Սահյան




Մամուռներում կորան
Արահետ ու անուն,
Էլ խնկահոտ երկինք
Ու շաղոտ հող չունեմ։

Իմ ամայի բակում,
Բախտիս բեկված կողին
Լույսի աղոտ նշույլ
Եվ աղոտ շող չունեմ։

Ինչ քիվեր ու քանդակ,
Ինչ գմբեթ ու գավիթ...
Իմ քարերի վրա
Էլ թիվ ու տող չունեմ։

Խառնվել են իրսր
Խոյակներ ու խորան,
Կործանումից անգամ
Էլ ահուդող չունեմ։

Լռած զանգ է կյանքս...
Ես, ավերակ վանքս,
Էլ աղոթող չունեմ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...