Բարի առավոտ...
Նա, ով եղել է Արցախում, նա, ով տեսել է Արցախի բնությունը, արցախցիներին, լսել նրանց բարբառը, կհասկանա, որ այդ երեքը անքակտելիորեն ձուլված են իրար: Նրանց ոչ ոք չի կարող բաժանել: Նրանք այնքան հին են, այնքան կենսունակ, այնքան միաձույլ: Արցախի հողը, Արցախի լեռները օտարին չեն հանդուրժի: Արցախի հողը յուրաքանչյուր հայի հողն է, արցախցու կռիվը յուրաքանչյուր հայի կռիվն է, ու մեր որդիները Արցախի սահմանին սեփական սիրտը վահան են դարձրել թշնամու դեմ: Նրանք կռվել են ինքնազոհ, նրանք կյանքի գնով պաշտպանել են Արցախի հողը: Մի ժողովուրդ, որը հայրենիքն իր կյանքից շատ է սիրում, չպետք է պարտվի։Աղբյուրը՝ http://hayzinvor.am/81132.html
Комментарии
Отправить комментарий