Մարդկային բնություննիս մեզ կսովորեցնե մարդասեր ըլլալ, սիրել մեր ազգայինները, քան զուրիշ ազգեր: Սուտ է այն փիլիսոփայն, որ ազգասիրությունը մարդասիրության դեմ կկարծե, որ հայրենիքը հերձված կսեպե երկրես, և կըսե. բոլոր երկիրս ալ հայրենիք է լավ մարդու, ինչպես թռչունին` բոլոր երկինքն և ձկան` բոլոր ծովը: Այդպիսին չէ վերուցած մեկ մը աչքը տեսնելու թռչունը, որ թեպետ բոլոր երկինքը կթափառի, սակայն ունի բունիկ մը, ուր իր ամենեն սիրելի բաները կդնե, ուսկից չկրնար բաժնվիլ, որուն մեջ զինքը ավելի ընդարձակ կգտնե, քան բոլոր օդուն անհուն տարածությանը մեջ: Կետն ալ, որ ահագին օվկիանոսին ալիքը կեռացնե,ծովեզերք մը խորունկ փոս մը ունի, ուր միայն կգտնե իր երջանկության նավահանգիստը:
Իր ազգը չսիրողը հավիտյան մարդասեր չըլլար: Թե որ կրակը մոտինները չտաքցներ, հեռվիններ ինչպե°ս կտաքցնե...Ղևոնդ Ալիշան
Комментарии
Отправить комментарий