Ամեն առավոտ քո ողորմությունը լսելի դարձրու ինձ, որովհետև հույսս քեզ վրա է: Ահա քեզ եմ դիմում, ցույց տուր ինձ՝ ինչ ձևով ես ուզում, որ ապրեմ: Սաղմոս 143.8
Сообщения
Сообщения за март, 2021
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Դեղձենու առասպելը , կամ Ինչու՞է կարևոր այգում ունենալ դեղձենի Ըստ առասպելի` հնում Հայաստան աշխարհում որքան մարդ կար, այնքան էլ դեղձենի էր աճում: Եթե որևէ տան մեջ մանուկ էր ծնվում, հայտնվում էր գեղեցկության աստվածուհին՝ Աստղիկը, և որպես աչքալույսի նշան՝ դեղձի մի կորիզ էր գցում նրանց դռան առջև: Դրանով նա շնորհավորում էր նորածին երեխայի ծնողներին ու բոլոր հարազատներին: Նորածնի հայրը կամ պապը տնկում էին այդ կորիզն իրենց այգում: Երբ կորիզն արմատակալում էր, դառնում շիվ, մանուկն էլ մեծանում էր, սկսում առաջին քայլերն անել: Հետո շիվն աճում էր, փթթում: Այդ նույն ժամանակ էլ մանուկն սկսում էր թոթովել առաջին բառերը: Որքան մանուկն էր թոթովանքով գեղեցկացնում ու կյանքով լցնում տունը, այնքան էլ վարդագույն ծաղիկներով ծաղկող դեղձենին էր իր գեղեցկությամբ զարդարում այգին՝ առանձնանալով մյուս ծաղկած ծառերից իր գեղեցկությամբ ու բույրով: Գեղեցիկ էին և՛ դեղձենին, և՛ մանուկը. Չէ որ գեղեցկության աստվածուհին էր կապ ստեղծել նրանց միջև: Մանկան խոսքը շնչավորում ու բուրում էր, տուն ու այգի լցվում էր դեղձենու...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Հայկական կենցաղ․ Սանդերքով կին Armenian life. Woman with iron comb Մեր պապիկ-տատիկների օգտագործած գործիքներից շատերը դուրս են մղվել մեր կենցաղից։ Առաջարկում ենք մեկնաբանությունների դաշտում տեղադրել Ձեր ծնողների, տատիկ-պապիկների կողմից օգտագործված գործիքների նկարներն ու պատմել գործիքի մասին։ Սկսենք մենք Սանդերք Գորգագործության համար անհրաժեշտ բուրդը գզել են աղեղով, սանդերքով։ Սանդերքը փայտյա գործիք է, որի գագաթին երկու շարքով շարված են մետաղյա ատամներ։ Բրդի մշակման ժամանակ տեղի էր ունենում ընկերային փոխադարձ օգնություն՝ մաջի։ Լեռնային Ղարաբաղում 10-15 աղջիկ իրենց սանդերքներով հավաքվում էին այն տանը, ուր գզելու բուրդ էր պատրաստած։ Հատակին փռում էին խսիր կամ թաղիք, վրան գցում կարպետ։ Սանդերքի վրա գզում էին բուրդը. տեղի էր ունենում ուրախ մրցակցություն. «Ով շատ կգզի, ով շուտ կգզի»։ Աղբյուրը՝ Ս. Դավթյան, «Հայկական կարպետ», Երևան, 1975։ Հավելենք, որ առաջիկայում կարպետագործության դասընթաց ունենք, մանրամասները` https://fb.me/e/2FpZmvZTZ։ Դասընթացի ժամանակ հետաքրքիր տեղեկություններ են...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Смысл жизни заключается в мгновениях. Иногда коротких, но удивительных, светлых, нежных и прекрасных. Двигайтесь вперёд, не оглядываясь назад, изменить все равно в прошлом ничего нельзя, не задавайтесь вопросом почему и зачем , на определённом этапе жизни что-то было важно, что сейчас не имеет значения. Все самое лучшее впереди. Всем добра!!! Пусть Чаша Вашей Жизни всегда будет переполнена Счастьем, Здоровьем, Радостью, Любовью, Добром и Достатком!!!
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ՎԱՐԴ... ԵՎ... ՍԵՐ... Դու ես կյանքիդ ներկապնակին երանգ տվող նկարիչը,չթողե'ս,որ որեւէ մեկը վրձնի վրձինդ.... ԿՈՒՐԱՑԱԾ ՍԵՐԸ և ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆԸ Մի անգամ մարդկային բոլոր զգացմունքներն ու բնավորության գծերը մի տեղ էին հավաքվել: - Եկեք պահմտոցի խաղանք, - ասաց Խենթությունը: Ճշմարտությունը չթաքնվեց «Միևնույն է կգտնեն ինձ» Սուտը թաքնվեց ծիածանի մեջ, Իրականությունը օվկիանոսում, Ալարկոտությունը ամենամոտ տեղում, Ազատությունը քամու հետևում թաքնվեց Բարությունը անընդհատ ուրիշին էր զիջում իր տեղը Հավատը երկինք բարձրացավ Նախանձը ճառագայթի մեջ թաքնվեց Սերը ուր գնաց, ամեն տեղ արդեն զբաղեցրած էր... Վերջում մի սիրուն վարդ տեսավ ու վարդի մեջ թաքնվեց: Խենթությունը սկսեց փնտրել բոլոր զգացմունքները և գտավ բոլորին, բացի սիրուց: Վերջում սիրուն վարդը թեքեց ու ճիչ լսվեց... Վարդի փշերը սիրո աչքն էին մտել և նա կուրացավ... Դրանից հետո խենթությունը կուրացած սիրո ձեռքը բռնած է քայլում:
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ծիծեռնակը բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Մեկ անգամ էր նա բույն շինել Եվ շատ անգամ կարկատել, Բայց այս անգամ վերադարձին Բույնն ավերակ էր գտել: Այժմ նորից բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: Նա հիշում էր անցած տարին Իր սնուցած ձագերին, Որոնց ճամփին հափշտակեց Արյունարբու թշնամին: Բայց նա կրկին բույն էր շինում, Ե՛վ շինում էր , և՛ երգում, Ամեն մի շյուղ կպցնելիս՝ Առաջվա բույնն էր հիշում: #Ղազա րոս Աղայան
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Պատմահայր Մովսես Խորենացին իր ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ-ը ավարտում է հայտնի ՈՂԲ-ով: Պատմահայրը այն վերնագրել է ՈՂԲ՝ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԿՈԻՆՅԱՑ ՑԵՂԻՑ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՏՈՀՄԻՑ Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։ Կարծես , թե այս թնջուկ օրերին է գրել ։
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ե. Չարենցի կանայք Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում: Ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածարյանին, ով ծնվել էր 1988 թվականին Նախիջևանում։ նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայյի ուսուցչական համալսարանում։ 1920 թվականին գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան որբանոցում։ Այստեղ էլ կայնում է Չարենցի հետ նրանց հանդիպումը և մեկ տարի անց նրանք ամուսնանում են։ Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սի...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Նկարում պատկերված տիկնիկը կոչվում է Թերափ։ Հնում մեր փոքրիկները Ծաղկազարդի շրջայցերի ժամանակ տնից-տուն, բակից-բաց պտտեցրել են այս գեղեցիկ տիկնիկին, որի շապիկը լուսակերտ և նկարազարդ էր, իսկ մեջքի գոտին՝ գույնզգույն, ինչպես ծիածան։ Ապրիլի 3-ին գարնանային տոների մասին ենք խոսելու, իրար ավետիս փոխանցելու, երգ-պարով, տիկնիկների պատրաստմամբ ու ավանդական ուտեստների ճաշակմամբ օրը տոն դարձնելու։ Սպասում ենք ։ Մանրամասները` https://fb.me/e/4gppmuDPx
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԱՇԽԱՐՀ... ԱՇԽԱՐՀ Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ, Որ չես հանձնվում իմ տաք ձեռներին, Որպեսզի փրչոտ մազերդ սանրեմ Իմ ջերմ մատներով՝ Անմայր մնացած Մինուճար որդուն սիրող հո՛ր նման։ Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ, Որ իմ մազերն ես հանգուցել ամուր Ամեն մի ծառիդ ու ամեն խոտիդ, Ամեն էակիդ մագիլ ու մատին, Շոշափուկներին, բեղիկ ու թաթին, Եվ իրար ձգում փոխադարձորեն Ու ձգձգում ենք նորից ու նորեն, Որ... ինքըդ ապրես համակշռված, Իսկ ես էլ... Իսկ դու Ե՞րբ ես իմ մասին մի բերան հարցնում, Ո՛չ ու փո՜ւչ աշխարհ, Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ։ Իսկ չե՞ս վախենում, որ հանկարծ... մեռնեմ։ Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում, Բայց ո՛չ ինձ համար, Այլ լոկ քե՜զ համար. Իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի Համակշռված այս վիճակը քո, Ո՞նց պիտի լինես, Ի՞նչ պիտի անես։ Տե՛ս, որ իմ մահով քեզ չկործանե՜ս, Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ, Փո՜ւչ ու ո՛չ աշխարհ։ 9.XI.1965թ. Չանախչի («ԴԱՐԱԿԵՍԻ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ» շարքից)
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
ԾԱՂԿԱԶԱՐԴ ԹԵԹԵՎԱՑՐՈ՛Ւ ԻՆՁ, ՏԵ՛Ր - ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ – 4-ՐԴ ԴԱՐ Մի՛ մատնիր ինձ, Տեր, մեղքերի ցանկությանը, աչքերի քնին և մտքի ցանկությանը, այլ պարսպիր երկյուղով և փրկիր ամենահնար չար դևերից ու աշխարհական զբոսանքներից: Ե՛կ, Տե՛ր, փնտրելու մոլորվածիս, որ դեգերելով շրջում եմ Քո պատվիրանների հոտից դուրս, գազանաբեկ եղած և մեղքերով քարկոծված՝ վիրավորվում եմ դևերից․ բռնիր և տար հայրենի փարախը ու խառնիր Քո հոտի գառներին: Թեթևացրու իմ մարմնի կարիքները, առատացրու իմ մեջ Սուրբ Հոգուդ շնորհները՝ լինելու Քո Աստվածային կամքի տաճար ու բնակարան, անհագ սիրով սիրելու Քեզ և ատելու ամենայն ցանկություն ու այս աշխարհի սերը, որով եղավ հոգուս կորուստը և մահը․․․: Բաց, Տե՛ր, իմ սրտի աչքերը և լուսավորիր Սուրբ Հոգովդ: Պարգևիր ինձ առողջ խորհուրդներ և առաքինի վարք, հանապազ ողբալ, ահ ու դողով ամեն ժամ անզբաղ մնալ Քո առջև: Նայի՛ր, Տե՛ր, իմ նեխած և թարախած հոգուն և լվա Աստվածային ջրով: Համեմիր հոգևոր աղովդ և օծիր անուշահոտ սուրբ յուղովդ ու ընձեռիր կատարյալ առողջություն: Պատսպարի՛ր ինձ, Տե՛ր, լեռան քարանձավու...
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Այսօր տոնվում է Ծաղկազարդը: Տոնը հայոց ավանդական կենցաղում հայտնի էր հետևյալ անվանումներով. Ծռզարդար, Ծըզերդար (Զանգեզուր), Ծառզարդուօր (Քեսապ), Ծառամուտ, Ծառաբեր, Ծառկոտրունք (Նոր Նախիջևան), Զրիզարդար (Սիսիան), Զրզարթար (Արցախ), Զարդարտուր, Հըռօխբեք (Մեղրի) և այլն։ Ըստ ձեռագիր աղբյուրների, անցյալում գոյություն է ունեցել նաև Ողոգոմեան կամ Ողոգոմեն, Ողոգոմ անվանումը։ Ծաղկազարդի տոնին երեխաները տնետուն են շրջում, օրհնած ճյուղեր և օրհնանք-բանաձև խոսքեր բաժանում բոլորոին: Տանտիրուհին՝ ի պատասխան նրանց օրհնության, բաժին, զոհաբերություն է տալիս. քաղցրավենիք, գումար, ձու: «Ով որ չտա իմ բաժին ձուն, Մուկն ու կատուն իրենց թթուն, Ով որ կտա իմ բաժին ձուն, Աստված պահի իր փեսացուն»: Ձուն հատկապես պահանջում են Զատկին զարդարելու և ձվախաղերին պատրաստվելու համար ։ Աղբյուր՝ Մկրտչյան Ս., «Հայոց տոնածիսական մշակույթը»
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Շնորհավոր Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ Այսօր Ծաղկազարդն է՝ մեր Տեր Հիզուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակության օրը։Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ծաղկազարդի տոնը Ծաղկազարդ, Ծառզարդար, Ուռօրհնեք անուններով հայտնի տոնը նշանավորում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որը ժողովուրդն ընդունեց խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:;
Nahan Tchagasbanian Bari Mayrik
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Nshan Tchagasbanian Sassoun Kavar
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Nshan Tchagasbanian Yerb Alekots Tsovi Vra
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ինչքան որ հուր կա... Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ. Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.— Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝ Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ... *** Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին Հիմա հիշում եմ բոլոր օրերս հին ու անցած, Լուսազարդ ու թեւավոր օրերս հին ու անցած: Եվ թվում է, թե նոքա կարկաչելով պիտի գան – Մանուկների նման հուր -օրերս հին ու անցած: Բայց գալիս են նոքա լո՜ւռ, ու հոգնաբեկ, ու տխուր, Անցորդների պես մոլոր -օրերս հին ու անցած: Պանդուխտների նման այն, որ հեռացել են վաղուց – Տուն են դառնում նորից նոր -օրերս հին ու անցած: Եվ նստում են, հոգնաբեկ, ահա սրտիս վրա ծեր Ու հորանջում են տխուր -օրերս հին ու անցած: Եվ չեն կանչում ոչ ոքի. մտորում են ու լռում.- Քո՜ւն են փնտրում ու անդորր -օրերս հին ու անցած: 1920 Եղիշե Չարենց