Սիրելի Հայուհիներս ջերմորեն Շնորհավորում եմ մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս: Դրա ակունքները կանանց գեղեցկությունն ու քնքշանքը չեն միայն:

Անուրանալի է Ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:
Առաջին հերթին Ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են: Հրաշալի այս տոնի առթիվ գարնանային հմայք ու տրամադրություն եմ մաղթում:Թող բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, հոգում մշտապես թագավորի լույսն ու ջերմությունը:
Թող Ձեր կյանքում պակաս կարևոր տեղ չունենան մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները:
Մաղթում եմ Ձեզ անձնական հարատև երջանկություն, առողջություն, սեր եւ բեղմնավոր գործունեություն:Սիրելի մայրեր և քույրեր թող ի կատար ածվեն Ձեր բոլոր նվիրական երազանքները❤

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...