Դու ես կյանքիդ ներկապնակին երանգ տվող նկարիչը,չթողե'ս,որ որեւէ մեկը վրձնի վրձինդ....

 

ԿՈՒՐԱՑԱԾ ՍԵՐԸ և ԽԵՆԹՈՒԹՅՈՒՆԸ
Մի անգամ մարդկային բոլոր զգացմունքներն ու բնավորության գծերը մի տեղ էին հավաքվել:
- Եկեք պահմտոցի խաղանք, - ասաց Խենթությունը:
Ճշմարտությունը չթաքնվեց «Միևնույն է կգտնեն ինձ»
Սուտը թաքնվեց ծիածանի մեջ,
Իրականությունը օվկիանոսում,
Ալարկոտությունը ամենամոտ տեղում,
Ազատությունը քամու հետևում թաքնվեց
Բարությունը անընդհատ ուրիշին էր զիջում իր տեղը
Հավատը երկինք բարձրացավ
Նախանձը ճառագայթի մեջ թաքնվեց
Սերը ուր գնաց, ամեն տեղ արդեն զբաղեցրած էր... Վերջում մի սիրուն վարդ տեսավ ու վարդի մեջ թաքնվեց:

Խենթությունը սկսեց փնտրել բոլոր զգացմունքները և գտավ բոլորին, բացի սիրուց: Վերջում սիրուն վարդը թեքեց ու ճիչ լսվեց... Վարդի փշերը սիրո աչքն էին մտել և նա կուրացավ... Դրանից հետո խենթությունը կուրացած սիրո ձեռքը բռնած է քայլում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...