ԱՐԱՐԱՏԸ՝ ՁՅՈՒՆԸ ՎՐԱՆ



Երբ գնացքը Արարատյան դաշտ մտավ, առավոտ էր։ Պատուհանեն Արարատը տեսա` ձյունը վրան: Շատ պատվական տեսարան էր: Դուք ամեն օր կնայիք
Արարատին: Ես Արարատը շատ կը սիրեմ:
Թագավորի պալատին առջև կկանգնի երիտասարդ մը և սազ կը չալե,
կչալե ցերեկ ու գիշեր, կչալե մեկ շաբաթ, երկու շաբաթ, մեկ ամիս... Հագուստները վար կթափին, ինքը կմազոտի, կնիհարնա, բայց կշարունակե ցերեկ–գիշեր չալել։
Վերջը թագավոր դուրս կուգա, կըսե.
- Օղուլ, կտեսնես, որ աղջիկս քեզի չի սիրեր, անօգուտ գործ ես բռներ, ինչու՞ զուր կտանջես քեզի, գնա տուն, հանգստացիր:
- Թագավոր, — կպատասխանե տղան, — կարևորություն չունի, թե քու աղջիկը ինձի կսիրե, թե ոչ, կարևորն այն է, որ ես իրեն կսիրեմ ու պիտի սիրեմ:
Հիմա իմն ու Արարատինն է...
Վ. Սարոյան

Armtumar-Արմտումար էջից

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...