Դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են, դոփո՛ւմ են ձիերը,
Մթի մեջ դոփում են, խփում են պայտերը,Պայտերը խփում են, խփում են հողին․-
Անծա՜յր է գիշերը, անհայտ է ուղին:
Գնո՜ւմ են, գնո՜ւմ են, գնո՜ւմ են ձիերը,
Մոտիկ են, հեռու են, դոփում են պայտերը,
Պայտերը դոփում են քունքի՛ս մեջ հիմա․-
Անհա՜յտ է աշխարհը՝ անցում է ու մահ․..
Եղիշե Սողոմոնյան կամ ավելի հայտնի՝ Եղիշե Չարենց. մեծ բանաստեղծի Չարենց գրական անվան հետ կապված պատմությունները շատ են: Ասում են` ապագա բանաստեղծը փոքր հասակում շատ չարաճճի երեխա է եղել: Նրան այնքան են ասել չար, որ այդպես էլ մնացել է Չարենց:
Այսօր բանաստեղծի ծննդյան 124 ամյակն է:
Առաջին ալիք
Комментарии
Отправить комментарий