Այսօր միջինք է։
Միջինք
Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվանՄեծ պահքը հասել է իր կեսին`, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Մեծ պահքի չորրորդ չորեքշաբթին կամ 24-րդ օրը: Միջինքից սկսած` խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի
Միջինքը Ժողովրդական ավանդության համաձայն՝ Միջինքի օրը ընտանիքներում հայ տանտիկինները բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ, ուլունք, փոքրիկ թղթիկների վրա գրված սաղմոսներ կամ էլ փայտյա խաչ են դնում և բաժանում տան բոլոր անդամներին. բաժին է հանվում նաև անասուններին, հողին: Ում բաժին է հասնում մետաղադրամը, ուլունքը կամ փայտյա խաչը, նրան հաջողություն է սպասվում ողջ տարվա ընթացքում, իսկ եթե դանակը հատում է մետաղադրամը, նշանակում է հաջողությունն ամբողջ ընտանիքինն է:
Комментарии
Отправить комментарий