Մեր մեծերի դարձվածքները, թևավոր խոսքերը, փոխաբերությունները, ասացվածքները բերենք ներկա....



«Արտը խախուտ, մահանեն կարկուտ»,-իբր պատերազմից հետո տեղները չեն գտնում, այնինչ խախուտ գլուխներով հասանք անգլուխ Հայաստան օրին:
«Եկեղեցուց ես եմ գալիս, «Մեղա Աստծու» դուք եք ասում»,- էն ով պիտի խոսի Հայաստանի մասին՝ համեստ, լուռ, աջը քաշած, Ջիվանու ասած՝ «Ասպարեզը համբակներուն է տված...»
«Ձիերին տարան նալելու, էշերն էլ խառնվեցին»:
«Էշին ասում են շնորհքդ ցույց տուր, քացի է տալիս»:
«Սելը ճռալուն սելվորն է ճռում»:
«Սևին սապոնն ինչ անի, խևին խրատը»:
«Շեն տան հացի շներ»:
«Դառը դատեցի, դատարկ նստեցի»:
«Գողը տնից չեղավ, եզը երդիկից դուրս չի գա»:
«Ամեն փլատակ չէ, որ հնության արժեք ունի»:
«Ծառն իր մռից է փտում»:
«Շատ երգ գիտեմ, ձեն չունեմ»:
«Ագռավը երկար կռալով իր ձագերի գլուխն է ուտում»:
«Օձի սատկելը, որ գալիս է, ելնում պառկում է մայթին»:
«Մի ձեռքը ծափ չի տա»:
«Անեծքը երկու բերան ունի»:
«Ծառն ընկնելուց հետո է բնի հաստությունն երևում»:
«Քացախը եռալով իր տակն է ծակում»:
«Դանակդ խաչքար փորագրելու վրա մի քոռացրու»:
«Էն ո՞վ է, որ դարդ չունի, ո՞ւր ես գալիս, այ գարուն...»

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...