ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ —ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ



Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,- ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից, կանցներ զմրուխտ հեքիաթով՝
Երկրեերկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի՝
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների:

«Հովհաննես Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է...»Ավ. Իսահակյան

Ըստ Պարույր Սևակի, "Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա"։"Շիրազը մեծ հանճար է, մենք պետք է հպարտ լինենք, որ պատիվ ունենք անձամբ նրան ճանաչելու", գրել է Վիլիամ Սարոյանը։ Շիրազը իր պոեմները կառուցում է հայկական զգացմունքների տուֆով, ավելացնում է Եվգենի Եվտուշենկոն։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...