Հայ մեծանուն բանաստեղծ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ



Ո՞Վ Է ՄԵԾ
Գրողների հերթական համագումարներից մեկի օրերին, Լենինականի գրողներից երկուսը 26 կոմիսարների այգում ուշ գիշերին նստած զրուցում են: Հովհաննես Շիրազը ծառուղում զբոսնելիս տեսնելով հայրենակիցներին` Շմավոն Թորոսյանին ու Քաջիկ Գրիգորյանին, մոտենում է.
- Ծո անտաղանդներ, հոս ի՞նչ կենեք…
Տղաներն իրար աչքով են անում:
- Շիրազ ջան, մեզ համար հյուրանոց չեն պատվիրել, մնացել ենք բաց երկնքի տակ… Մինչև լույս բդի ըստեղ նստինք…
- Ի՞նչ կխոսիք… Մնաք ծառերու տա՞կ… Ելեք, ելեք էրթանք մեր տուն…
- Չէ, Վարպետ ջան, նեղություն մի քաշե, մենք մինչև լուս խորաթա կենենք, առավոտ գուկանք նիստի, քեզի կհանդըպինք…
- Տո, ի՞նչ կխոսիք, ելեք, ելեք էրթանք տուն…
Տղաները հետևում են նրան: Այգուց մի քանի քայլ չարած` Շիրազը հիշում է, որ տանն ավելորդ անկողին չկա: Մտածում է` ի՞նչ անի, ինչպե՞ս ետ կանգնի իր հրավերից, սկսում է Շմավոնից.
- Ծո Շմավոն, ես եմ մե՞ծ, թե՞ Գյոթեն…
Շմավոնն առանց երկար – բարակ մտածելու, պատասխանում է.
- Իհարկե Գյոթեն, Վարպետ ջան, Գյոթեն «Ֆաուստ» է գրե…
- Ի՞նչղ թե… Տո ես էլ գիտեի, թե դու գրականությունից բան կհասկնաս, հայասեր ես… Տո գնա, ես էլ քեզի մարդու տեղ եմ դրե, տուն կհրավիրեմ, տո գնա, ռադ էղի…
Շմավոնը շվարած հեռանում է: Մնում են երկուսով: Քայլում են զրուցելով, մի փողոց չանցած դիմում է Քաջիկին.
- Ես եմ մե՞ծ, թե՞ Թումանյանը…
Քաջիկն արդեն գլխի է ընկնում.
- Է, Վարպետ ջան, Թումանյանն «Անուշ» է գրե, դու էլ` «Սիամանթո - Խջեզարեն», իհարկե, դու ես մեծ…
Շիրազը լռում է: Հասնում են տուն, դռան շեմին շուռ է գալիս ժպտալով.
- Ես եմ մե՞ծ, թե՞ Նարեկացին…
Քաջիկը ծիծաղում է.
- Շիրազ ջան, ես գնացի Շմոյի քովը…
ՄԵՏԱՔՍԵ
«ՀԱՅ ՀԱՆՃԱՐՆԵՐԸ ՆՄԱՆ ԿԵՂՆԻՆ»
- Վիլյամ Սարոյանին տեսակցելեն առաջ ծանոթներես մեկն ընձի մեհատըմ խաղալիք ատրճանակ նվիրեց,- պատմում է Շիրազը,- «Կտանիս պիճիկիդ, Վանանդիդ կուտաս»,-ըսավ: Իսկական ատրճանակ էղնիր, կդնեի ափիս մեջ, ափս կլցներ, պլպլան, սիրուն բան ըմ էր: Գցեցի գրպանս:
Էկան ըսին, թե Սարոյանը քեզի կսպասե: Գնացի: Գիտեի, թե եվրոպացու նման կեղծավոր, խորամանկ մեկ ըմ կեղնի. աշենք ի՞նչ կըսե: Սխալվեցի: Մասիսակերտ նահապետի նման տեղեն բանձրցավ, ընձի իր զորեղ բազուկներու մեջ առավ ու սեղմեց կրծքին Վարդանի ուժով: Վրայեն հանճարահոտ կուգար, շարժուն, պսպղուն աչքերեն բնության բարությունը կթափվեր: Թվաց, թե Խորենացու հետ եմ նստե զրույցի` հայ հանճարները նման կեղնին: Երկար զրույցեն ու ծանոթանալեն վերջը հարցրեց, թե ինչպե՞ս կվերաբերվին հետս: Ըսեցի` «ըշտը ժողովուրդս կսիրե, թշնամիներս կհալածին»: Հետաքրքրվեց, թե հալածելու դեպքում ի՞նչըխ կպաշտպանվիմ: Ես գրպանես հանեցի խաղալիքն ու պահեցի աչքերի առաջ: Կարծեց իսկական ատրճանակ է, հավատաց:
- Հատըմ էլ ես ունիմ,- ըսավ,- հոն թողած իմ:
Մտքումս ծիծաղեցի ու առավել ևս համոզվեցի, որ Վիլյամը եվրոպացի չէ, հավատապահ ու հանճարեղ հայ է:
ԼԵՎՈՆ ԲԱՏԻԿՅԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...