Ե. Չարենցի կանայք
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները: Աստղիկ Ղոնդախչյան, Կարինե Քոթանջյան, Լեյլի, Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Տեր-Աստվածատուրյան, Նվարդ Ալիխանյան, Մարիաննա Այվազյան, Լյուսի Թառայան, Ռիչի Դոստյան, Արուս Ոսկանյան, Իզաբելլա Նիազյան… Ահա ոչ ամբողջական ցանկն այն անունների, որոնք այս կամ այն կերպ առնչվել են Եղիշե Չարենցի հետ, բանաստեղծի կարճատև կյանքի որևէ շրջանում նրա ուղեկիցներն են եղել, և յուրաքանչյուրն իր անջնջելի հետքն է թողել թե նրա զգացական, թեստեղծագործական աշխարհում:
Ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածարյանին, ով ծնվել էր 1988 թվականին Նախիջևանում։ նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայյի ուսուցչական համալսարանում։ 1920 թվականին գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան որբանոցում։ Այստեղ էլ կայնում է Չարենցի հետ նրանց հանդիպումը և մեկ տարի անց նրանք ամուսնանում են։ Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Նրան է ձոնել նաև «Տաղարան» ժողովածուն։
Չարենցի գլխավոր սերերը չորսն են` հիշատակված տարբեր կամ երբեմն առանձին բանաստեղծություններու մեջ: Այս բոլոր սերերը միատեղ կ’երևին ինքնակենսագրական բնույթի Չարենց-Նամե պոեմին մեջ:
Առաջին սեր՝ Աստղիկ Ղոնդախչյան
«և ահա – պատանի եմ ես
Տասնըչորս, տասնըհինգ տարեկան:-
Հիմա քեզ,- պիտի քեզ երգեմ,
Իմ լուսե, հեռու բարեկամ:-
Աստղիկ:- քո անունը այս
Ես պահել եմ սրտում իմ – վառ»:
«և
Ահա -
Տասներկու թվին -
Առաջին անգամ… այնտեղ…
Առաջին համբույրս տվի -
Քեզ…
Հիշատակ անթև:
Ներիր, Աստղիկ Ղոնդախչյան,
Իմ լուսե բարեկամ…
Ների’ր…»
«Օ, երգե՜ր իմ –
Առաջի՜ն,
Առաջի՜ն…
«Երեք երգ»…
Աստղիկ Ղոնդախչյան.
Քրքրեմ
Մոխիրն իմ խղճի –
և երբե’ ք, երբե’ք
Չզղջամ…»
Երկրորդ սեր՝ Կարինե Քոթանջյան
Թեև տարիներու ժամանակագրությամբ երկրորդն է Կարինեի սերը, բայց բարեկամության տարիներու գումարով` ամենաերկարը: Կարինեն բանաստեղծին եթերային սերն է, որմե բաժնված չէ բնական ձևով. Չարենց ինչքան և ինչ պայմաններու մեջ որ հեռացած է Կարինեեն, նույնքան և նույն պայմաններու տակ հեռացած է Կարսեն՝ հարկադրաբար: Ահա թե ինչու հայրենիքի սերն ու աղջկա սերը միախառնված են հաճախ: Անկախ Չարենց-Նամեի մեջ անոր անվան հիշատակումեն, անոր ձոնված է «Ծիածանը», որուն առաջին օրինակը մակագրված է Կարինեին հետևյալ բառերով. «Իրիկնային քրոջս՝ Կարինե Քոթանջյանին».
«Արթնացավ հրկիզող մի սեր… -
Կարինե:
Կարինե Քոթանջյան»:
«Իմ հոգուն – արևն Իրանի
Լափլիզում էր հրդեհի նման:
Ու ծանր, որպես գրանիտ,
Նայիրյան թախիծն հնամյա:
Թե ի զո՜ւր կրքերիդ բազեն
Հետևեց ինձ երկա՜ր տարիներ…
Տխրություն էր հմայքդ մսե –
Կարինե…
Մշո՜ ւշ – Կարինե…»
Կարինեի հուշերեն կտեղեկանանք, թե սիրո կողքին կար բարեկամության կապը անոնց միջև, բան մը որ շարունակվեցավ պատերազմի տարիներուն որոշ ընդհատումներով, և որ ծնունդ տվավ նորանոր բանաստեղծություններու:
Այսպես գրված է «Հեռացումի խոսքերը» Կարսեն մեկնելու առիթով, երբ Կարինեն կայարան կ’երթա ճանապարհ դնելու Եղիշեին.
«Ինչ էլ լինի, քո՜ ւյր իմ, քո ՜ւյր, հեռանալիս չանիծե՜ս
Խե՜ղճ կարոտը թևերիս, որ երբե’ ք քեզ չհասան…»
Ապա կու գա «Ծիածանը»
«Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի պես աղջիկ…
Ես ի՞ նչ անեմ, ի՞ նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեք գույն,
Որ չցնդի, չմարի իմ հոգու հեռուն…
Լուսամփոփի պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմնի պես երազի,
Կապո ՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի պես աղջիկ…»:
Չարենցը «Տաղ անձնականը» ձոնեց Կարինեին 1919 թվին, երբ արդեն գտած էր իր մեծ սերը.
«Թողած Կարսում գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, կարսի այգին ու հայրենի երկինքը մով,
և Կարինե Քոթանջյանին անգամ չասած մնաս բարով -
Անց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Ու էլ ամեն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում,
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ աչքս հեռուն.
Թե Կարինե Քոթանջյանին տեսնեք Կարսի փողոցներում -
Ասե ք նրան՝ Չարենցն ասավ – մնա՜ս բարո վ, մնաս բարո՜վ…»:
Երրորդ սեր՝ Լյուսի Թառայան.
«Տասնըութ:
Թվական հրի.
Ողջակեզ – կարմրակեզ բոցում:
«Արթնացավ արև – Նայիրին
Իմ հոգու նո’ր զնգոցում:
Հրդեհ էր:
Անհատնում կրակ:
Արնաքամ վերքեր կարեվեր:
Ու կարոտդ հանկարծ ալվելան. -
Ողջակեզ – հոգիս արևեց:
Ողջակեզ: Խնդություն: Ու մի
Անհատնում վատնում միասին -
և հոգիս սանձարձակ թռավ…
Այսպես էր տասնըութ թվին: –
Սոմա …
Լյուսի Թառայան…»
Լյուսիի սերը իմանալու համար Չարենց դիմած էր անմեղ դավադրության մը` մեղադրելով իր մոտիկ մեկ ընկերը, թե կսիրե զայն… Այստեղ աղջիկը կ՝ըսե, թե «ոչ քեզ եմ սիրում, ոչ էլ նրան»: Այս մեկը փոխանակ հուսալքելու Չարենցին, հայտարարել կու տա, թե իր մեծ սերը հետո պիտի գա:
Իրապես ալ չուշացավ այդ գլխագիր մեծ սերը Արփենիկ Տեր Աստվածատուրյան, որ 1921 թվին կախարդեց Չարենցը բեմեն ասմունքելով անոր «Ամբոխները խելագարվածը»: Չարենց այդ շրջանին արվեստի բաժնի վարիչն էր պետական թատրոնի, Արփենիկ շնորհալի դերասանուհի, Կարսեն ծանոթներ իրարու:
Չորրորդ և մեծագույն սերը Արփիկ.
«Ինչքան շատ անցան դեմքեր,
Բայց հոգիս թող քեզնո՜վ հարբի.
- Ախ, ինչքա՜ ն ես սիրո ւմ եմ քեզ,
Արփի՜ կ, լուսավո ր Արփի ՜կ»
Комментарии
Отправить комментарий