Այսօր տոնվում է Ծաղկազարդը: Տոնը հայոց ավանդական կենցաղում հայտնի էր հետևյալ անվանումներով. Ծռզարդար, Ծըզերդար (Զանգեզուր), Ծառզարդուօր (Քեսապ), Ծառամուտ, Ծառաբեր, Ծառկոտրունք (Նոր Նախիջևան), Զրիզարդար (Սիսիան), Զրզարթար (Արցախ), Զարդարտուր, Հըռօխբեք (Մեղրի) և այլն։
Ըստ ձեռագիր աղբյուրների, անցյալում գոյություն է ունեցել նաև Ողոգոմեան կամ Ողոգոմեն, Ողոգոմ անվանումը։Ծաղկազարդի տոնին երեխաները տնետուն են շրջում, օրհնած ճյուղեր և օրհնանք-բանաձև խոսքեր բաժանում բոլորոին: Տանտիրուհին՝ ի պատասխան նրանց օրհնության, բաժին, զոհաբերություն է տալիս. քաղցրավենիք, գումար, ձու:
«Ով որ չտա իմ բաժին ձուն,
Մուկն ու կատուն իրենց թթուն,
Ով որ կտա իմ բաժին ձուն,
Աստված պահի իր փեսացուն»:
Ձուն հատկապես պահանջում են Զատկին զարդարելու և ձվախաղերին պատրաստվելու համար ։
Աղբյուր՝ Մկրտչյան Ս., «Հայոց տոնածիսական մշակույթը»
Комментарии
Отправить комментарий