Մի քիչ ժպիտ 



Մի անգամ Շիրվանզադեն Թիֆլիսում հանդիպում է իր հայրենակիցներից մեկին: Սա ցանկանում է իմանալ, թե ինչո՞վ է Շիրվանզադեն զբաղվում:
–Գրող եմ,–ասում է մեծ վիպասանը:
–Մարդ կա՝ դերձակ է, մարդ կա՝ կոշկակար…Քո արհեստի անունն ի՞նչ է:
Իր հայրենակցի հոգու հետ խաղալու համար Շիրվանզադեն ասում է.
–Վիպասան եմ:
–Վիպասանն ի՞նչ է անում:
–Վիպասանն աղջկան սիրահարեցնում է տղային, տղային՝ աղջկան: Հետո նրանց նշանում է, պսակում: Չեն հավանում միմյանց՝ բաժանում է, ուրիշի հետ պսակում: Եվ այսպես՝ էլի շատ բաներ:
–Վա՜յ քո հոր տունը չքանդվի, բա էլ ուրիշ գործ չգտա՞ր, որ միջնորդ ես դարձել, –ասում է մարդը՝ համոզված լինելով, որ իր հին ծանոթն ընտրել է ամենախայտառակ արհեստը: 😍

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...