Հայ ժողովրդին

Ասում են՝ հին ես այնքան, որքան որ կրակն է հին,
Վառվելով լույս ես արել ինքդ քո ճանապարհին,
Ու երբ քո ոսոխն անգութ օջախիդ հուրն է մարել,
Վառել ես ազնիվ հոգիդ ու նորից լույս ես արել:
Եկել են հազար տեղից, խոցել են հազար տեղով,
Ուզել են քեզ քո հողում գլխատել ամբողջ ցեղով:
Եվ չանցած խոր ու խորունկ վերքերիդ կսկիծը դեռ՝
Նորից է գլխիդ վրա շողացել դաշույնը կեռ:
Եկել են խլել քեզնից, տարել են կույսեր ու կին,
Ուզել են խլել նաև քո լեզուն ու քո հոգին:
Բայց հոգիդ դու չես զիջել, տվել ես արյունդ զուտ,
Եվ գաղթի ճամփին անգամ մաքուր ես պահել լեզուդ:
Ընկել ես հազար անգամ ու ելել դու վերստին՝
Տալով նոր կորով ու կյանք հինավուրց քո արվեստին:
Համո Սահյան

●Old couple ❤ | #Armenians #Armenia
○Ծեր ամուսիններ | #հայեր #Հայաստան
#hand_in_hand #ձեռք_ձեռքի

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...