Բերնար Վերբեր
1. Դու մարմին կունենաս: Այն քեզ դուր կգա կամ չի գա, բայց դա միակ բանը կլինի, որ քո ձեռքին կլինի մինչև կյանքիդ վերջ:
2. Դու ստիպված կլինես Երկրի վրա գտնվող Կյանք կոչվող դպրոցում սովորել: Յուրաքանչյուր մարդ ու յուրաքանչյուր իրադարձություն քո ունիվերսալ ուսուցիչը կլինի:
3. Սխալներ չկան, միայն դասեր են: Ձախողումները հաջողության կարևոր պայմանն են: Անմեղ զոհեր չկան, բոլորն էլ սովորողներ են:
4. Դասը ամենատարբեր ձևերով կտևի այնքան, մինչև լիովին կըմբռնվի: Եթե հեշտ դասերը չսովորես, դրանք կբարդանան: Հենց մի դասը յուրացրեցիր, կանցնես հաջորդ մակարդակին:
5. Արտաքին խնդիրները քո ներաշխարհի ճիշտ արտացոլումն են: Եթե փոխես քո ներքին աշխարհը, կոխվի նաև արտաքինը:
6. Դու կհասկանաս, որ դասը սերտել ես այն ժամանակ, երբ կփոխվի քո տրամադրությունն ու պահվածքը տանջանքի հանդեպ: Իմաստնության հասնում են պրակտիկայով: Մի քիչ ինչ-որ բանից ավելի լավ է, քան մի քիչ ոչ մի բանը:
7. Ավելի լավ տեղ ու ժամանակ չկա, քան Այստեղն ու Հիման:
8. Ուրիշները միայն քո հայելային արտացոլումն են: Դու ուրիշների մեջ չես կարող սիրել կամ ատել այն, ինչ քո սեփական որակներին չի համապատասխանում:
9. Կյանքը շրջանակն է պատրաստում իսկ կտավը դու ես նկարում: Եթե դու չվերցնես նկարելու պատասխանատվությունը քո նկարը ուրիշները կպատկերեն:
10. Բոլոր պատասխանները քո մեջ են: Դու ավելին գիտես, քան գրված է գրքերում: Բայց որպեսզի հիշես դա, պետք է գրքեր կարդաս, նայես քեզ, լսես քեզ հավատաս քեզ:
#ԲերնարՎերբեր


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...