Համո Սահյան--Կծիկ-կծիկ սարեր
Կծիկ-կծիկ սարեր, կիրճեր պարան-պարան,
Շարան-շարան ժայռեր, քարափ ու քերծ,
Վերհուշերս կրկին ա՜խ, ինձ այնտեղ տարան,
Լեռնաշխարհը տարան մեր երկնամերձ:
Իմ նախնիներն այնտեղ ապրում էին, մեռնում,
Ապրում էին աղքատ, մեռնում հարուստ,
Գրաստ էին բառնում, գրաստ էին դառնում,
Ու վաստակում մի կերպ հաց ու հագուստ:
Աղոթք էին անում ու բախտ էին բանում
Թազբեհների վրա և ափի մեջ,
Քարափների քիմքին կորեկ էին ցանում
Եվ շիվ էին տնկում քարափի մեջ:
Հույսեր էին թաղում, հոգսեր էին քաղում,
Եվ հող էին մաղում ձեռքերով բիրդ,
Եվ քար էին աղում և կավ էին շաղվում,
Եվ շաղախին խառնում կորով ու խինդ:
Օգնում էին իրար, օրհնում էին իրար,
Զրույց էին անում Աստծո հետ սուտ,
Ցելեր էին կախում սարալանջերն ի վար,
Գութան էին անում և կալ ու հունձ:
Եզան վզից հուլունք ու զանգ էին կախում,
Պահում էին եզան պատիվը թանկ,
Պոչին կանաչ-կարմիր թելեր էին կապում,
Տան ճակատին միշտ կար եզան մի գանգ:
Կռիվ էին տալիս, կռիվ էին շահում,
Եվ գլխատում էին հողմերը ցուրտ,
Մանուկ էին պահում և տուն էին պահում,
Աշխարհ էին պահում ու ժողովուրդ:
Սև օրերի համար պաշար էին բռնում,
Ու հեգնելով ամեն ոխ ու ոճիր`
Կտուրների վրա երկինք էին փռում,
Աղուն էին փռում, չաման ու չիր:
Մասուր էին փռում ու սիրտ էին փռում,
Հավատ էին փռում, ոսպ ու հաճար,
Թախիծ էին փռում, ժպիտ էին փռում,
Հրավերքի խոստում, բախտի պաշար:
Իմ նախնիներն այնտեղ սամի էին խազում
եվ լուծ էին քաշում եզան հետ խեղճ
Եվ ապրում են հիմա ու հեքիաթ են ասում,
Իմ հուշերի հարուստ տերության մեջ:
Վերհուշերս կրկին ա՜խ, ինձ այնտեղ տարան,
Լեռնաշխարհը տարան այն երկնամերձ,
Կծիկ-կծիկ սարեր, կիճեր պարան-պարան,
Շարան-շարան ժայռեր, քարափ ու քերծ:
Շարան-շարան ժայռեր, քարափ ու քերծ,
Վերհուշերս կրկին ա՜խ, ինձ այնտեղ տարան,
Լեռնաշխարհը տարան մեր երկնամերձ:
Իմ նախնիներն այնտեղ ապրում էին, մեռնում,
Ապրում էին աղքատ, մեռնում հարուստ,
Գրաստ էին բառնում, գրաստ էին դառնում,
Ու վաստակում մի կերպ հաց ու հագուստ:
Աղոթք էին անում ու բախտ էին բանում
Թազբեհների վրա և ափի մեջ,
Քարափների քիմքին կորեկ էին ցանում
Եվ շիվ էին տնկում քարափի մեջ:
Հույսեր էին թաղում, հոգսեր էին քաղում,
Եվ հող էին մաղում ձեռքերով բիրդ,
Եվ քար էին աղում և կավ էին շաղվում,
Եվ շաղախին խառնում կորով ու խինդ:
Օգնում էին իրար, օրհնում էին իրար,
Զրույց էին անում Աստծո հետ սուտ,
Ցելեր էին կախում սարալանջերն ի վար,
Գութան էին անում և կալ ու հունձ:
Եզան վզից հուլունք ու զանգ էին կախում,
Պահում էին եզան պատիվը թանկ,
Պոչին կանաչ-կարմիր թելեր էին կապում,
Տան ճակատին միշտ կար եզան մի գանգ:
Կռիվ էին տալիս, կռիվ էին շահում,
Եվ գլխատում էին հողմերը ցուրտ,
Մանուկ էին պահում և տուն էին պահում,
Աշխարհ էին պահում ու ժողովուրդ:
Սև օրերի համար պաշար էին բռնում,
Ու հեգնելով ամեն ոխ ու ոճիր`
Կտուրների վրա երկինք էին փռում,
Աղուն էին փռում, չաման ու չիր:
Մասուր էին փռում ու սիրտ էին փռում,
Հավատ էին փռում, ոսպ ու հաճար,
Թախիծ էին փռում, ժպիտ էին փռում,
Հրավերքի խոստում, բախտի պաշար:
Իմ նախնիներն այնտեղ սամի էին խազում
եվ լուծ էին քաշում եզան հետ խեղճ
Եվ ապրում են հիմա ու հեքիաթ են ասում,
Իմ հուշերի հարուստ տերության մեջ:
Վերհուշերս կրկին ա՜խ, ինձ այնտեղ տարան,
Լեռնաշխարհը տարան այն երկնամերձ,
Կծիկ-կծիկ սարեր, կիճեր պարան-պարան,
Շարան-շարան ժայռեր, քարափ ու քերծ:
Комментарии
Отправить комментарий