🌸💐💖Բարի լույս! 💖💐🌺


Գեղեցկը հոգու բալասան է…։Հաճելի,ջերմ և գեղեցիկ օր մեզ բոլորիս․․․Ուզում եմ, որ բոլորիս առավոտը սկսվի հենց այսպես..Թող որ ամբողջ օրվա ուղտկիցը ժպիտը լինի,իսկ լավ օրերը դեռ առջևում են․․․ :
Ավետիք Իսահակյան
Հոգի կուտամ, հոգի տո՛ւր ինձ,
Իմ նազելի աչագեղ:
Սիրտս — սև արտ, սերդ — ալ վարդ,
Թո՛ղ բողբոջի նա այնտեղ.
Սիրտըս — գիշեր, սերդ — վառ աստղ,
Թո՛ղ շողշողա նա այնտեղ… 
14.I.1892թ. 
Իգդիր
Ես աշխարհի մեջ երազն եմ սիրել-
Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ,
Եվ չեմ տենչացել երբեք քեզ տիրել-
Քո շուշան հոգին, քո հոգին քնքուշ:
Աղբյուրի նման արցունք եմ ցողում`
Քո ճամփու վրա վարդեր վառելով,
Անձնազոհ մոր պես սրտագին դողում`
Քո բախտի համար լուռ այրվելով:
Երբ գիշեր կուգա, դու կըմտնիս քուն,
Քո շեմքն է, քուրի՛կ, իմ բարձը քնքուշ,
Իմ սուրբ երազն է — շքե՛ղ, շողշողո՛ւն,
Աչերդ` պայծա՛ռ, աչերդ` անո՛ւշ:
1909թ.

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...