ԱԶԱՏ,ԱՆԿԱԽ ՈՒ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ կերտողներին…

Անկախ և Միացյալ Հայաստան, արևմտահայերի երկրորդ համագումարում (փետրվար, 1919) առաջարկված և 1919 թվականի մայիսի 28-ին՝ ՀՀ մեկամյակի կապակցությամբ Հայոց խորհրդարանի կողմից արձանագրված ծրագիր։ Դրա հարցն առաջ էր քաշվել ու քննարկվել հայկական նորաստեղծ պետականության մեջ պատմական հողերի միավորման համար։
«Հայաստանի ամբողջությունը վերականգնելու և ժողովրդի լիակատար ազատությունն ու բարգավաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարությունը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի և ցանկության, յայտարարում է, որ այսօրվանից Հայաստանի բաժան­բաժան մասերը մշտնջենապես միացած են իբրև անկախ պետական միություն… 1918 թ., մայիսի 28, Երևան քաղաք
— Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակագրից»:
Գարեգին Նժդեհի մտքերից
Հայրենիքից զատ, հայրենիքից դուրս ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները:
Հավիտենականի զգացումն է ծնունդ տվել հայրենիքին, սրբության զգացումը` հայրենասերներին:
Անհայրենասեր ժողովուրդը,եթե այսօր չէ,անհայրենիք կդառնա վաղը:
Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը:Հայրենիքը պետք է սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից,ինչպես նաև անկախ մեր քաղաքական համոզմունքներից:
Անհայրենասեր ժողովուրդ,ասել է`անիդեալ և աննպատակ ժողովուրդ,որ իրենից ներկայացնում է մի տրցակ,բայց ոչ թե մի մարմին,«անհատների փոշի»,բայց ոչ գրանիտե ժայռ,որպիսին պիտի լինեն ժողովուրդները`միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...