«Եվ Աստված առանց հողաթափերի իմ ննջարանը մտավ գիշերով» Ալիսիա Կիրակոսյան


«Եվ Աստված առանց հողաթափերի իմ ննջարանը մտավ գիշերով»
Ալիսիա Կիրակոսյան
► Սերը գոյության հանճարն է միակ,
Սիրո հակառակը ամենեվին էլ չսիրելը չէ,
Մահն է պարզապես…
Սիրահարները
Անմահություն են վերանորոգում:
► Ես նպատակից ուզում եմ գաղթել
Դեպի ապրումը…
Ձգող ուժ դառնալ:
Ուզում եմ ձայնի ալիքին թառած,
Հասնել իմ սիրուն
Ու դառնալ նրա
Վերջին սահմանը….
Ուզում եմ սիրո
Հավատք ներմուծել,
Որ սկիզբ առնի
Ամբողջացումը…
► Անգամ հուսալքված,
Անգամ անզոր,
Պիտի մերժենք, այո,
Եվ չընդունենք Ոչինչն
Իբրև ճակատագիր…
Պիտի գնանք դեպի
Վճիռը մեծ,
Ուր կա մի տևական արագություն,
Որի նյութը լույսն է:
Եվ հանճարի
Վերջին ներշնչումով
Պիտի դարպասները
Հավետ բանանք…
Ալիսա Կիրակոսյան
Վահագն Դավթյանի թարգմանությամբ
Ֆրանսիացի մեծ բանաստեղծ Ժակ Պրեվերը նրան անվանել է «գիսավոր մի աստղ, մի արև, բանաստեղծության լավ մի պահ…», արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսն ասել է. «Զգալի է, որ նա գրում է ճշմարտությունը», իսկ նրա որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն:
Ալիսա Կիրակոսյանի բանաստեղծությունները հայ ընթերցողին հասանելի է դարձել Վահագն Դավթյանի անզուգական թարգմանությունների շնորհիվ:
«Երախտապարտ եմ մեր ժողովրդի մեծ բանաստեղծ Վահագն Դավթյանին, որովհետև հայության համար ես գոյություն ստացա շնորհիվ իր հայտանաբերումին ու իր արժեքավոր ոճին, իր բացառիկ նրբությանն ու տաղանդին, որոնք գումարված են քերթվածներուս վրա»: Ալիսիա Կիրակոսեան, 1971թ.

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...