ՓԱՒՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ,-Պատմութիւն Հայոց
Հինգերորդ դարից մեր ձեռքն է հասել մի պատմական հիշատակարան, որ կրում է «Փաւստոսի Բուզանդացւոյ պատմութիւն Հայոց», կամ ավելի հին, իսկական անունով՝ «Բուզանդարան պատմութիւնք» վերնագիրը: Այս գրվածքը պարունակում է Հայոց պատմությունը՝ սկսած Տրդատի որդի և հաշորդ խոսրով Կոտակից մինչև Հայաստանի երկու մասի բաժանվելը Պարսից և Հունաց միչև, այսինքն՝ 319-ից մինչև 384 թվականը, ուրեմն 65 տարվա պատմություն: Գրվածքը բաժանված է չորս դպրության, որոնք կոչված են Երրորդ, Չորրորդ, Հինգերորդ և Վեցերորդ դպրություններ:
Բուզանդի շարադրանքի ոճն ազատ է և նման չէ 5-րդ դարի մյուս պատմագիրների ոճին: Հեղինակը հաճախ է մոռանում այս կամ այն տվյալը, մոռացկոտ ու անփույթ է նյութի և թեմաների դասավորության մեջ, միախառնում է իրականությունն ու հրաշապատումը, իսկ ժամանակագրությունը խստորեն չի պահպանում: Բուզանդը չունի Մովսես Խորենացու քննական մտածողությունը, դեպքերը պատճառաբանելու և հիմնավորելու Եղիշեի ունակությունը, սակայն ունի Ագաթանգեղոսի միտումայնությունը (տենդենցիոզությունը):

Փավստոս Բուզանդի «Պատմությունը» հետագա սերունդների համար եղել է գեղարվեստական նյութի անփոխարինելի աղբյուր։ Մասնավորապես, Րաֆֆին «Սամվել» պատմական վեպի գաղափարը նրանից է փոխառել։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...