ԲԱՐԻ,ԽԱՂԱՂ ՕՐ ՔԵԶ ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ🇦🇲

Սիլվա Կապուտիկյան ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ

Ուղեկիցս ծերունի էր մի բարեդէմ.
Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն.
Երբ իմացաւ հայ եմ՝ դէմքի բարին արդէն
Դարձաւ մի տաք երջանկութիւն’
Այնուհետեւ Մոսկւայից մինչ Երեւան
Նա խօսում էր, ապա լսում, լսում սիրով՝
Շաբաթներով ջրի կարօտ մարդու նման
Հայերենը ըմբոշխնելով: 
Ոսկերիչ էր’ Ադանացի’
Ալիքները նրան Փարիզ էին նետել’
Ապրում է լա’ւ’ Ոսկերիչի ոսկի՜ ձեռքեր,
Ուր էլ լինեն՝ չեն ծանգոտի’
Բայց ի՞նչ օգուտ,— ծերը նայում է թոռներին,
Ու ձայնի մէջ կարծես թէ ծուխ է խտանում,
Խորթանո՜ւմ են զաւակները, ձեռքից գնում,
Թառամում է հայրենի բառը շուրթերին—
Ինքը ծեր է , ոտքի մէկը՝ գերեզմանում,
Դէ’հ, այսօր կայ, վաղը չկայ…
Իրենից ետ, ո՜վ իմանայ,
Պիտի յիշե՞ն հայրենիքը ու հարենին…
Դրա համար հաւաքել է ուժերը ողջ
Ու թոռներին Հայաստան է բերել այցի.
Տեսնեն թսղ գէթ, ու ճանաչեն, ու թող զգա՜ն,
Ու հող ունեն ու ժողովուրդ, լեզու ու տոհմ,
Եւ հոգու մէջ, գէթ մի կանթե՜ղ պահեն դարձի… 
Ինքնաթիռը խրւեց գիրկը Հահաստանի,
Խառնւեցին ամպ ու Սեւան.
Յետո~յ, յետո՜յ
Մեր նրբազգաց երկինքն ահա
Ամպի ճերմակ վարագոյրը քաշեց մի կողմ,
Որ Երեւանը երեւա’յ…
Ծերուկն էլ չէր խօսում ինձ հետ’ Շփոթահար՝
Մէկ թոռներին մօտն էր տանում ու մէկ՝ թողնում,,
Մէկ խօսակցում էր նրանց հետ, մէկ՝ մոռանում,
Եւ ինքնասոյզ՝ պատուհանին գամւում նորից’
Իսկ թոռները, պատանեկան մի աշխոյժով
Այս ու այն կողմ էին վազում զւարթաձայն,
Մէկ աջ, մէկ ձախ պատուհանին կպչում ուժով,
Ֆրանսերէն կանչում իրար ու ցոյց տալիս,—
“Օ’՜, Աղաղատ…
Օ՜, Եղեւան…”.
Ֆրանսերէ՜ն.
Դո’ւ Հիւգոյի հրեղէն խօսք,
Ու Վեռլենեան մարմանդ անձրեւ,
Հնար լինէր, կնստէի՝ առաւօտից մինչ երեկոյ,
Կլսէի՜, դիւթւածի պէս, քաղցրահնչիւն բառերը քո,
Որպէս շղարշ երաժշտութիւն, որպէս Ռաւէ՜լ…
Ֆրանսերէ՜ն.
Ուրեմն ինչո՞ւ պատանեկան այս շուրթերից
Քո բառերը այսպէս խորունկ խոցում են ինձ,
Եւ այլափոխ արտաբերումը Աղաղատ
Թւում է ինձ գերեալ սարից մի աղաղակ,
Մի խոր, մի նոր տագնապի կա՜նչ՝ գերեալ սարից,
Ախ, այս անգամ առեւանգւած քեզնով արդէն… 
Վարում արդէն Երեւանն էր՝
Շառագունած արեգակից եւ իր քարից,
Երազի մէջ երեւացող քաղաքի պէս
Անիրական եւ իրական…
Եւ իջնում էր ինքնաթիռը, իջնում էր ցած՝
Կարօտած ու տագնապալից,
Զոյգ վիթպարի թեւը բացած՝
Պատրաստւելով իջնել, դիպչել, փարւե՜լ հողին…
Իսկ ծերունի՜ն,
Նա թոռներին ամուր գրկած,
Դեռ պլլւած պատուհանին՝
Վա՜ր էր նայում լացակալած իր հայացքով,
Հայացք չէր դա, այլ պաղատանք, կանչ ու մրմո՜ւնջ,
Բոբիկ եկած ուխտաւորի յոյս ու աղօթք,
Այլեւ պահա’նջ,
Այլեւ բողո’ք,
Հող’ հայրենի,
Դու՝ Արշակի կերկեր լեզուն զօրացնող շո՜ւնչ,
Փռւի’ր, փռւի՜ր ոտքերի տակ այս հեգ մանկանց,
Ու թող յանկարծ,
Աւանդական նոյն հրաշքո՜վ մեր հայրերի,
Քեզ դիպչելով՝ խօսե’ն նրանց շուրթերը մունջ
Հայերենով մի արքենի,
Հո’ղ հայրենի…
 
1960 թ. 

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...