«Սուրբ վեղարով» վանք
Սրվեղի վանքը (XIIIդ.) գտնվում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3կմ հարավ, Խաչի Տակ կոչվող վայրում, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։ 
Սրվեղի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից, խուցերից, ձիթհանքից, օժանդակ շինություններիցԳլխավոր՝ Սուրբ Նշան եկեղեցին ներքեւի մասում շարված է քարով, վերեւում, գմբեթի հետ միասին օգտագործված է թրծած աղյուս: Պատերի վրա կան արձանագրություններ, որոնից մեկը 1152 թվականի է: Եկեղեցին կառուցող ճարտարապետներն են Սարգիսը եւ Հովհաննեսը:
Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ տիպի է՝ կառուցված թրծած աղյուսով։ Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի:Ունի շեշտված վերձիգ համաչափություններով սրածայր գմբեթ, որի հետ էլ ըստ ժողովրդական ստուգաբանության, կապվում է Սրվեղ անվանումը: Սրվեղի վանքը մի շարք անգամ ենթարկվել է նորոգումների։ Պատերում, հատկապես ստորին մասերում աղյուսե շարվածքի մեջ դրված են խաչքարերի կտորներ, որոնք, հավանաբար, ավելի հին են: Հնում Սրվեղի վանքը մի քանի անգամ նորոգման է ենթարկվել:
Այգեհովիտ գյուղից Սրվեղի վանք տանող ճանապարհը խճապատ է:
Վանքի տարածքում պահպանվել են բնակելի եւ տնտեսական շինությունների, պարսպապատերի հետքեր, միջնադարյան գերեզմանոց։ Հյուսիսային կողմում գտնվում են XIXդ. միանավ դահլիճ տիպի եկեղեցու պատեր։





Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...