Նայել արևին (առակ Պաուլո Կոելոյից)
Աշակերտը գնաց ուսուցչի մոտ և ասաց.
-Տարիներ շարունակ ես գիտակցաբար ձգտել եմ դեպի լույսը: Զգում եմ` ընդհուպ մոտեցել եմ նպատակիս: Ուզում եմ իմանալ` ո՞րն է լինելու իմ հաջորդ քայլը:
-Ինչպե՞ս ես ապրում, ինչքա՞ն ես վաստակում,-հարցեց ուսուցիչը:
-Առայժմ չեմ վաստակում: Ինձ հայրս ու մայրս են պահում: Դե, դա այդքան էլ նշանակություն չունի:
-Դու հարցնում ես` որն է լինելու քո հաջորդ քա՞յլը: Կես րոպե անթարթ նայիր արևին,-ասաց ուսուցիչը:
Աշակերտն այդպես էլ արեց:
Կես րոպե անց ուսուցիչը խնդրեց, որպեսզի աշակերտը նկարագրի այն ամենը, ինչը հասցրեց տեսնել շուրջը:
-Ես ոչինչ էլ չտեսա: Արևը կուրացնում էր ինձ:
-Նա, ով միայն լույսի է ձգտում իր պարտականությունները թողնելով ուրիշներին, երբեք չի հասնում լուսավորության:
#ԿոելոԱռակներ
Комментарии
Отправить комментарий