Աստծո օրհնությամբ բարի լույս
Լավ օրը սկսում է բարի մտքերից և հաճելի գործերից։
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՏԻՐԱՄՈՐԸ ՈՒՂՂՎԱԾ ԱՂՈԹՔԸ...
«Օգնիր թեւավոր Քո աղոթքներով, ով խոստովանված
Մայր կենդանության,
Որ այս աշխարհի հովտից դուրս գալիս՝
Առանց տանջանքի մեկնեմ դեպի կյանք,
Դեպի պատրաստ օթեւաններդ,
Որպեսզի թեթեւ լինի վախճանը
Անօրենությամբ ծանրաբեռնվածիս:
Օրն հոգեւարգիս դարձրու ինձ համար մի տոն ցնծության:
Ցավազերծողդ երկունքի Եվայի,
Խնդրի՛ր, աղաչի՛ր, բարեխոսի՛ր,
Քանզի անպատում մաքրությանդ համար,
Հավատացած եմ, խոսքդ կընդունվի:
Արցունքով օգնի՛ր ինձ, վտանգվածիս, գովյա՜լդ
կանանց մեջ.
Ծնրադիր խնդրի՛ր հաշտությանս համար, ծնո՜ղդ
Աստծո.
Հոգածո՛ւ եղիր թշվառիս հանդեպ, խորա՜ն
բարձրյալի.
Ձե՛ռք տուր ընկածիս, երկնայի՜ն տաճար.
Փառավորի՛ր քո որդուն քեզանով՝
Աստվածորեն ինձ հրաշագործել,
Տալով քավություն և ողորմություն,
Ո՜վ դու Աստծո աղախին ու մայր.
Թող փրկությունս ցույց տրվի քեզնով,
Եվ քո պատիվը ինձնով բարձրանա»։
Մայր կենդանության,
Որ այս աշխարհի հովտից դուրս գալիս՝
Առանց տանջանքի մեկնեմ դեպի կյանք,
Դեպի պատրաստ օթեւաններդ,
Որպեսզի թեթեւ լինի վախճանը
Անօրենությամբ ծանրաբեռնվածիս:
Օրն հոգեւարգիս դարձրու ինձ համար մի տոն ցնծության:
Ցավազերծողդ երկունքի Եվայի,
Խնդրի՛ր, աղաչի՛ր, բարեխոսի՛ր,
Քանզի անպատում մաքրությանդ համար,
Հավատացած եմ, խոսքդ կընդունվի:
Արցունքով օգնի՛ր ինձ, վտանգվածիս, գովյա՜լդ
կանանց մեջ.
Ծնրադիր խնդրի՛ր հաշտությանս համար, ծնո՜ղդ
Աստծո.
Հոգածո՛ւ եղիր թշվառիս հանդեպ, խորա՜ն
բարձրյալի.
Ձե՛ռք տուր ընկածիս, երկնայի՜ն տաճար.
Փառավորի՛ր քո որդուն քեզանով՝
Աստվածորեն ինձ հրաշագործել,
Տալով քավություն և ողորմություն,
Ո՜վ դու Աստծո աղախին ու մայր.
Թող փրկությունս ցույց տրվի քեզնով,
Եվ քո պատիվը ինձնով բարձրանա»։
(Գրիգոր Նարեկացի, գլուխ Ձ)
Комментарии
Отправить комментарий