Հայոց Ամյուկ բերդը՝ Վանա լճի ափին
Ամյուկ (ամրոց) – Եղել է Միջնադարյան Հայաստանի անառիկ ու անմատչելի բերդերից:
Ամյուկ, Ամակ, Ամեկ, Ամիք, Ամկոբերգ, Ամկուբերդ, Ամոք, Ամակ, Ամք, Ամքար, Համոկ, Համուկ, Քար-Ամկո, բերդ (ամրոց)
Գտնվում է Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Վանի նահանգի Առբերանի գավառում, Վան քաղաքից հյուսիս,Վանա լճի հյուսիս-արևելյան ափին, Լիմ կղզուց հարավ, Ամյուկ թերակղզու ծայրակեին, բարձրաբերձ քարաժայռի վրա։ Գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից։ Միջին դարերում եղել է Գնունիների, ապա՝ Արծրունիների սեփականությունը։
1021 թվականից հետո, երբ Վասպուրականի արքա Սենեքերիմ Արծրունին (1003–1021 թթ.) Վասպուրականը հանձնեց Բյուզանդիային` փոխարենը կալվածքներ ստանալով Սեբաստիայում, Վասպուրականում Արծրունիների վերջին տիրույթները մնում են Ամյուկ ամրոցն ու նրա շրջակայքը:
Ամյուկը միջնադարյան Հայաստանի անառիկ ու անմատլելի բերդերից էր և շատ հաճախ հիշատակվում հայ մատենագիրների երկերում։ Հետագայում Ամյուկի ստորոտներում հիմնադրվում է Ամիկկայա գյուղը։ Շրջակայքում հայտնաբերվել են ուրարտական սեպագրեր։ Արդյոք նույնը չէ Փ. Բյուզանդի հիշատակած Ամոքի հետ[1]։


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...