Տրապիզոնի Սյուրմենեի հայերը


1819 թ. ապրած տրապիզոնցի Բժշկյանի համաձայն` «Սյուրմենեցիները, որոնք բոլորն էլ հույներ ու հայեր էին, հայդուկներ էին: Հայ եղողները, Համշենից եկած լինելով, մինչ օրս հայերեն են խոսում: Նրանք պահպանել են նաև իրենց հայկական մականունները: Նրանց շարքերում կան քիստոնեական հավատքն իմացող, խաչը երկրպագող և գաղտնի կերպով եկեղեցիներին օգնող մեծահասակներ»:
1847 թ. սուլթան Աբդուլ Մեջիդի կողմից հետախուզական նպատակներով սույն շրջանն ուղարկված Ֆերուհան բեյի համաձայն` թեև Սյուրմենեի բնակչությունը 1715 թ. մահմեդականություն էր ընդունել, սակայն մեծ մասը ներկայում (19-րդ դարի կեսերին) հայերեն էր խոսում: Միություն և առաջադիմություն կուսակցության կողմից 1913 թ. տրված Թյուրքյուվասը անվանումը հաստատում է, որ այս շրջանն անվանակոչվել է այդ հանգամանքների պատճառով:
Տրապիզոնի շրջանները` Աքչաաբաթ և Սյուրմենե
Տրապիզոն քաղաքում ապրում էր 5539 հայ, իսկ շրջակա գավառներում` 10.779: Քյուչյուք Դորանա նավահանգստի շուրջը մեկտեղված 20 գյուղեր 18-րդ դարի սկզբներին հիմնվել էին համշենցիների կողմից:
Շատ խիտ անտառներով ծածկված այս շրջանը հայերը վերածել են բերքատու հողերի և սկսել ծխախոտ ու պնդուկ աճեցնել այստեղ:
951 բնակիչ ունեցող Զեֆանոսում կային Սուրբ Թորոս եկեղեցին ու մեկ դպրոց, 147 բնակիչ ունեցող Քոմրայում` Սուրբ Փրկիչ եկեղեցին, 400 բնակիչ ունեցող Քալաֆաքայում` Սուրբ Գևորգ եկեղեցին ու մեկ դպրոց, իսկ 1210 բնակիչ ունեցող Սյուրմենեում` Սուրբ Գևորգ եկեղեցին: Սիֆթերը և Աբիոնն հավելյալ` 20 բնակավայրից բաղկացած այդ շրջանում ապրում էր 6500 հայ:
Իսկ Տրապիզոնի հարավ-արևմուտքում գտնվող 16 գյուղերից բաղկացած շրջանում կային մոտ 7000 հայեր, որոնցից 3517-ը ապրում էր Աքչաաբաթում: Այդ գյուղերից գրեթե յուրաքանչյուրում առկա էր մեկ եկեղեցին, երբեմն էլ` մեկ դպրոց:
Հայերը տարածված էին ներքոհիշյալ գյուղերում` Զավարդիյա, Մալա, Աղրո, Օրուս-Սաթարի, Ունիֆա, Ազրեթ, Էլմանոց, Թոց, Ըչաքսա, Ըլանոց, Լագանա, Քարագա, Հորհորուդ, Քուհլա, Մանջթչելեր, Քալոնյա, Օլասա…
Սյուրմենեի գավառ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Սուրբ Թորոս, Սուրբ Գևորգ, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիներ:
Մալա գյուղ` Սուրբ Գևորգ եկեղեցի:
Աղրո գյուղ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ:
Օրուս-Սաթարի գյուղ` Սուրբ Կարապետ եկեղեցի:
Լագանա գյուղ` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ:
1.Համշենահայերի պարը տպագրվել է National Geographic-ում, 1915 թվականի հոկտեմբերին:
(Hamshentsi Armenian dance) Collection of Maggie Land Blanck
Foto publicada en 1915 por la revista National Geographic
2.Համշենահայերի ընտանիք, 1901
Family of Hamshen Armenians, 1901
3.Տօնական օր Տրապիզոնում.Թռթռուգ պար 1908թ.

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...