Լույսի կանթեղը
Լույսի կանթեղըԱյս նյութը քաղվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հրատարակված «Բազմավեպի» 1915 թ. փետրվարի համարից, երբ արդեն եղեռնի գույժը պետք է լսեին Լուսավորչի զավակները, և աշխարհի դաժան մթությունը պետք է առժամանակ մարեր Լուսավորչի կանթեղը հայորդիների սրտերից, քանզի ժողովրդի արդարներն ու Քրիստոսին հավատարիմ մնացածները պետք է գնային այդ կանթեղը Վառողի հավերժ Լույսերին միանալու և իրենք էլ դառնալու մի-մի կանթեղ, մինչև կգա հավետի Արդարության օրը։
ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:
Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:
Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:
Արագածի կատարին,
Ու սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:
Լույս է տալիս երկա˜ր դարեր
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:
Ու վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:
Ոչ մարդկային ձեռ կհասնի
Էն ահավոր բարձունքին.
Եվ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ-քամին ահագին:
Էն ահավոր բարձունքին.
Եվ ոչ քամին կըհանգցընի`
Վիշապ-քամին ահագին:
Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ, կասկածոտ սըրտերին,
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ, կասկածոտ սըրտերին,
Ով անմեղ է լիքը սիրով
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան,-
Ու հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան,-
Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:
Ջահը կախված երկընքից,
Ասես` աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:
1902
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Комментарии
Отправить комментарий