«Շնորհավոր տարեդարձդ, մեր Թումանյան» 



«Ակամայից ընկա հոբելյանի մեջ…». հոբելյանական միջոցառումներից այդքան խուսափող բանաստեղծի ծննդյան 50 ամյակը 1919 թվականի փետրվարի 19-ից, աննախադեպ տարերային ոգեշնչումով, վերածվեց մի շքեղ հոբելյանական երկամսյակի: Մեծարման այդ օրերին թիֆլիսյան կյանքի մթնոլորտը ողողվել էր ումանյանով ու թումանյանական շնչով. մշակութային ու հասարակական կազմակերպությունները մեկը մյուսի ետևից հանդես եկան բազում հանդիսավոր միջոցառումներով: Ինչպես օրինակ՝ Լոռեցիների հայրենակցական միության կողմից կազմակերպված երեկույթը, որին պատրաստվելիս հոբելյարն ասել է. «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են…», իսկ 11-ամյա դուստրը՝ Թամարը սրամտել. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:
Համազգային սիրո ու հարգանքի այս համընդհանուր դրսևորումը հավաստիացումն էր Ամենայն հայոց բանաստեղծի այն մտքի ճշմարտացիության, որ «… քեզ պսակելով միևնույն է՝ թե ինձ եմ պսակում»:
Այսօր էլ, 50-ամյակի առթիվ արված այս լուսանկարից իր իմաստուն ու բարի հայացքով մեզ ժպտում է մեր Թումանյանն իր դստեր Նվարդի հետ, կարծեք թե ասելով. «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ…»:
Նկ.՝ Հովհ. Թումանյանը Նվարդի հետ, թիֆլիսյան տան պատշգամբում, Վոզնեսենսկայա 18, լուսանկարիչ՝ ուշեղ Թումանյան
րիտասարդությունը_շատ_ավելի_թանկագին_գանձ է, քան_բոլոր_հոբելյանները...
#ԼՈւՍԱՆԿԱՐԸ_ԱՆՑՅԱԼԻ_ՎԵՐՀՈւՇ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...