Ուրմիա լճի արևամուտը
Ուրմիա լիճը Հայկական լեռնաշխարհի ամեմանմեծ լիճն է: Գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում:
Ուրմիո լիճ նաև Ուրմիա (հնում՝ Կապուտան լիճ), անհոսք աղի լիճ Իրանի հյուսիս -արևմուտքում։ Կոչվել է նաև Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։
Երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²: Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա: Գարնանը մակարդակը բարձրանում է: Աղիությունը 150-230% է, ափերին տեղ-տեղ կան աղուտներ: Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր (խոշորագույնը Ջահատուն է): Գետերի դելտաները հաճախ ճահճացած են: Լճում կա 60 կղզի (գլխավորապես հարավային մասում): Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ: Նավարկելի է:
Комментарии
Отправить комментарий