- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ծեր սամուրայի խրատը
Ճապոնիայում, մայրաքաղաքից ոչ հեռու ապրում էր մի ծեր սամուրայ:
Մի անգամ, երբ նա պարապում էր իր աշակերտների հետ, նրան է մոտենում մի երիտասարդ ռազմիկ, որը հայտնի էր իր դաժանությամբ և կոպտությամբ: Նրա սիրելի հնարքը սադրանքն էր. նա հունից հանում էր հակառակորդին և վերջինս ընդունում էր նրա մարտահրավերը, իրար հետևից սխալներ գործում և ի վերջո պարտվում:
Երիտասարդ ռազմիկը սկսում է վիրավորել ծերունուն, քարեր նետել նրա վրա, անպատվում ամենավերջին բառերով: Բայց ծերունին անդրդվելի էր և շարունակում էր պարապմունքը: Արդյունքում, օրվա վերջին, հոգնած և բորբոքված երիտասարդը հեռանում է:
Ծերունու անտարբերությունից զարմացած աշակերտները հարցնում են նրան.
—Ինչո՞ւ դուք նրան մարտի չհրավիրեցիք: Մի՞թե վախեցաք պարտությունից:
Ծեր սամուրայը պատասխանում է.
—Եթե ինչ-որ մեկը նվերով մոտենա ձեզ և դուք չընդունեք այդ նվերը, դրանից հետո ո՞ւմ կպատկանի այն:
—Իր նախկին տիրոջը,- պատասխանում է աշակերտներից մեկը:
—Նույնն էլ վերաբերում է նախանձին, ատելությանն ու վիրավորանքին: Մինչև այն պահը, քանի դու չես ընդունել դրանք, այն պատկանում է նրան, ով որ բերել է
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Комментарии
Отправить комментарий