Բարեկենդանյան տոնակատարության ժամանակ շատ տարածված էր ճլորթին կամ ճոճախաղը: Թաղի երիտասարդությունը սովորաբար

խաղատեղ էր ընտրում բարձր ու դիմացկուն գերաններ ունեցող գոմ: Որանի սայլիճոպանը կախում էին հեծանից և նրա երկու օղակների վրա դնում 2 մետրանոցտախտակ: Գետնից մի մետր բարձր այդ տախտակի ծայրին հաճախ աղջիկ ու տղա էրկանգնում: Ճոճախաղերը հաճախ վեր էին ածվում մրցախաղերի` ով ավելի մեծկորագծով կճոճվի: Լոռիում, փոքրերի մի փոքր ճոճվելուց հետո, տան նանեին բերում,
նստեցնում էին ճլորթուն, որ «եղ աներ»: Նանի նստելուց հետո հարսները նրա գոգը միքար էին դնում և, փոխանակ ճոճելու, պտտեցնում էին, թոկը ոլորում, որ հետո բացթողնելիս հակառակ կողմի վրա էր պտույտ գալիս: Այդ միջոցին պառավը քարը գոգիցվայր էր գցում` ասելով. «Էսքան եղ ինձ»: Հարսներից մեկը քարն իսկույն վերցնում և
կրկին դնում էր նանեի գիրկը, որ պառավը, վերստին պտույտ գործելուց հետո, քարընորից գցելով` ասեր. «Էսքան եղ էս հարսիս», և այսպես շարունակ, բոլոր հարսներիհամար, որպեսզի շատ յուղ ունենային:
Աղբյուրը` Մկրտչյան Մ., «Հայոց ազգային ծեսեր, տոներ»
Նկարը` Ռուդիկ Հարոյանի ՖԲ էջից

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...