ԱՄԵՆ ԻՆՉ ՁԵՐ ՁԵՌՔՈՒՄ Է



Վաղուց, շատ վաղուց մի քաղաքում իր աշակերտների հետ մի վարպետ էր ապրում:
Աշակերտներից ամենաընդունակը մի անգամ մտածեց.
«Կա՞ արդյոք մի հարց, որին մեր վարպետը չկարողանա պատասխանել»: Նա իր ձեռքերի ափերի մեջ թաքցրեց նոր բռնած
թիթեռը և հարցրեց.
-Վարպետ, ասացեք, թիթեռն իմ ձեռքում կենդանի է՞, թե՞ մեռած։
Նա թիթեռին պահել էր ափերի մեջ և հանուն իր ճշմարտացիության պատրաստ էր ցանկացած պահի ափերը սեղմել իրար:
Վարպետը մտածեց, եթե ասի մեռած է, նա ձեռքերի ափերն իրարից կհեռացնի. և թիթեռն ազատություն կստանա, իսկ եթե
ասի` կենդանի է, նա ձեռքերի ափերն իրար կսեղմի, և թիթեռն իսկապես կսատկի:
Դրա համար վարպետը, առանց նրա ձեռքերին նայելու ասաց.
- Ամեն ինչ քո ձեռքում է։
Այո, այն ամենը, ինչ մենք ուզում ենք, մեր ձեռքում է:
Է. Տանանյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...