"ԱՂՕԹՔ / Preghiera" di Siamant'o



il poeta e giornalista Atom Yarjanian
meglio noto come Siamant'o
Siamant'o fu un noto poeta e giornalista armeno, nato il 5 agosto 1878 ad Akn, attuale Kemaliye, nella provincia di Erzincan in Turchia.
Viaggiò molto durante la sua vita, studiando a Istanbul e alla Sorbona di Parigi. Trascorse un anno a Boston come redattore del giornale armeno "Hayrenik" (Patria), tornando a casa quando pensava che stesse emergendo una nuova era, migliore e propositiva per l'Armenia.
Aveva scelto il momento sbagliato e fu uno dei 761 intellettuali armeni massacrati nel 1915.

բանաստեղծ եւ լրագրող Ատոմ Յարջանեան
ավելի հայտնի է որպես Սիամանթո
Սիամանթօ-ն հայտնի հայ բանաստեղծ և լրագրող էր, ծնվել է 1878 թվականի օգոստոսի 5-ին Թուրքիայի Երզինջան նահանգի Ակն, այժմ ՝ Քեմալիե քաղաքում:
Նա իր կյանքի ընթացքում շատ է ճանապարհորդել ՝ սովորելով Ստամբուլում և Փարիզի Սորբոնում: Նա մեկ տարի անցկացրեց Բոստոնում ՝ որպես «Հայրենիք» հայկական թերթի խմբագիր ՝ վերադառնալով տուն, երբ մտածեց, որ Հայաստանի համար նոր, ավելի լավ և նախաձեռնող դարաշրջան է ստեղծվում:
Նա սխալ ժամանակ էր ընտրել և 1915-ին կոտորված 761 հայ մտավորականներից մեկն էր:

Կարապները թունաւորուած լիճերէն այս իրիկուն յուսահատօրէն գաղթեցին,
Ու տրտում քոյրեր, թիարանին պատերուն տակ, եղբայրներ կ՚երազեն…
Շուշանով ծաղկած դաշտերուն վրայ պատերազմները վերջացան,
Ու գետնափորներու մէջէն գեղեցկուհիներ դագաղներու կը հետեւին,
Եւ իրենց դէմքերը հողին ծռած՝ երգեցին.
«Օ՜, աճապարեցէ՛ք, մեր ցաւագին միսերը սառեցան այս անիրաւ խաւարներէն…
Աճապարեցե՛ք դէպի մատուռն, ուր կեանքն աւելի գթած պիտի ըլլայ.
Գերեզմանոցին մատուռն, ուր մեր եղբայրը կը քնանայ…»։
Հոգիիս մէջ այրի կարապ մը կը տանջուի,
Ու հոն նոր թաղուած մեռելներուն վրայ
Աչուըներէս վար արիւն անձրեւ մը կը տեղայ…
Անդամալոյծներու բազմութիւններ կ՚անցնին սրտիս ճամբաներէն,
Ու բոպիկ ոտքերով կոյրեր անոնց հետ՝
Աղօթողի մը պատահելու աստուածային յոյսով…
Եւ անապատներու կարմիր շուներն ամբողջ գիշեր մը լացին,
Յուսահատօրէն աւազներուն վրայ ողբալէ յետոյ,
Անծանօթ ցաւի մը համար, որ չի հասկցուիր…
Ու մտածումիս փոթորիկը անձրեւին հետ դադրեցաւ.
Սառած ջուրերուն տակ ալիքներն անգթօրէն բանտարկուեցան.
Հսկայական կաղնիներուն տերեւները, վիրաւորուած թռչուններու նման,
Հոգեվարքի ճիչերով վար ինկան.
Եւ խաւարչտին գիշերն անհունօրէն ամայացաւ,
Ու մենաւոր ու արիւնոտ լուսնկային հետ,
Մարմարեայ անշարժ ու բիւրաւոր արձաններու պէս՝
Մեր հողին բոլոր մեռելներն իրարու համար աղօթքի ելան…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...