Գարեգին Նժդեհը` Հայրենիքի մասին



«Երկիրը, դա հայրենիքի աշխարհագրական զրահն է, հայրենիքն այդ երկիրը մշակող ժողովրդի ոգին է, նրա մշակույթը: Ժողովրդի հոգևոր ստեղծագործությունը` ահա հայրենիքը` իր սկիզբն առած նրա բանարվեստի, ձեռագիր գրքերի, սուրբի, լուսակիրի, հերոսի, նրա առաջին ավանդությունների հետ: Հայրենիքը խորացող էություն է: Դա արտաքին նվաճում չէ, այլ` ինքնանվաճում, ինքնամշակում:
Գերերջանիկ է մարդը, որը կարող է ասել. «Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի և ամեն մեկի համար: Այնտեղ երկիրը մշակելու և հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես»:
Հայրենիք ստեղծել, նշանակում է բեկոր առ բեկոր հայտնաբերել, իմաստավորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպես հարազատել իր երկիրը, որ նրանում ոչինչ չմնա անհայտ, անխոս, մեռյալ: Նշանակում է վայր առ վայր նվաճել երկիրը` շունչ և իմաստ տալով նրանց»:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...