Այդ ե՞րբ աշխարհը հասցրեց երկու մասի բաժանվել՝ «անտեր»-ների ու «տեր ունեցող»-ների… Չէ՞ որ երբ Նա՝ Տերը, ստեղծեց ամենքին, բոլորը համերաշխ էին, հավասար, չէ՞ որ ամենքն էլ մի կյանք են ապրում, ու անկախ օրվա ձևից ու կերած կերակուրից, մի օր մեռնելու են ու կանգնեն Նրա առաջ՝ հաշիվ տալու իրենց արած-չարածների համար: Ու ի՞նչ կլինի, եթե այնտեղ՝ վերևում, հանկարծ պարզվի, որ «տեր ունեցողներ»-ը պիտի հոգ տանեին «անտեր»-ների համար... Ի՜նչ լավ է, չէ՞, որ մեզնից հոտ չի գալիս, ի՜նչ լավ է, չէ՞, որ հաճախ կարողանում ենք օծանելիքի թանկարժեք բույրի ներքո չեզոքացնել, թաքցնել անտարբերության, էգոիզմի, նախանձության ու չկամության նեխահոտը…Հետո՞ ինչ, որ ինձ տեսնում էիք աղբամանից հաց հավաքելիս։ Ես հո չէի՞ խենթանում աղբամանների համար։ Պարզապես բոլորդ փակել էիք ձեր դռները․․․։Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...