- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Զորավարին՝
մեծ Անդրանիկին
Քո օրորանն այն է, ուր որ
Հողմերից է լսում օրոր
Արծվաձագն իր քարափին,
Ուր ձյուների թագն է արփին։
Ուր վիշապ է մութն՝ անդնդում։
Ուր որ մահիկն է զարզանդում։
Ուր կուրծք տված ամպ ու շանթին,
Լճակներ կան գագաթներին,
Որ քո հայոց հարսների պես
Ամպի քողից նայում են քեզ։
Ուր գետերից հրեղեն ձին
Ծառս է լինում լուսաբացին։
Ուր ժայռերից վարդ է կաթում,
Բայց ուր կայծակն է թրատում
Կաղնիները լեռան վրա,
Ուր անտառն է լեռան զրահ։
Ուր մանուկդ մութ անտառում
Վագրի բերան էր պատռում...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
Քո օրորանն այն է, ուր որ
Հողմերից է լսում օրոր
Արծվաձագն իր քարափին,
Ուր ձյուների թագն է արփին։
Ուր վիշապ է մութն՝ անդնդում։
Ուր որ մահիկն է զարզանդում։
Ուր կուրծք տված ամպ ու շանթին,
Լճակներ կան գագաթներին,
Որ քո հայոց հարսների պես
Ամպի քողից նայում են քեզ։
Ուր գետերից հրեղեն ձին
Ծառս է լինում լուսաբացին։
Ուր ժայռերից վարդ է կաթում,
Բայց ուր կայծակն է թրատում
Կաղնիները լեռան վրա,
Ուր անտառն է լեռան զրահ։
Ուր մանուկդ մութ անտառում
Վագրի բերան էր պատռում...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Комментарии
Отправить комментарий