Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան: (Մատթ. 5.6)ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 3:1
Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մոտենալու նրանց։ Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, եւ նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ։Ու թեպէտեւ մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն, ինչպես եւ
նրանք, որոնք չխուսափեցին սակավ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստուած փորձեց նրանց եւ նրանց էլ արժանի գտավ իրեն։ Նրանց փորձեց, ինչպես ոսկին բովի մեջ, եւ
իբրեւ ողջակեզի զոհ ընդունեց նրանց։
Եւ երբ Տերն այցելի նրանց, նրանք
պիտի պայծառանան ու վեր ընթանան,
ինչպես կայծը եղեգի միջով։
Комментарии
Отправить комментарий