Сообщения

Сообщения за февраль, 2019
Изображение
ԲԱՐԻ ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ Դռները բացեք, գարուն է գալիս  Անհամբեր սպասում ենք գարնանը... 🌷 ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ-Վահան Տերյան Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով Ժպտում են նորից անտառ ու ձորակ, Եվ հեղեղները խոսուն-սառնորակ Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։ Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ, Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել Իմ սրտում էլ ես թևերըդ փռել, Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։ Եվ ահա կրկին զվարթ ու ջահել, Դուրս ելա տխուր մենության բանտից. Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ, Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։ Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն, Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ, Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում — Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն… 1908
Սուտ է,թե մարդը միշտ նորն է ուզում. Նա նորի տակ փակված իր հինն է փնտրում… Հնից մշուշված ինչ-որ մի ստվեր Հոգում ամեն ինչ իրար է խառնում, Հանգիստ չի տալիս,իրենն է ուզում…
Изображение
Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց Թեպետև բախտը մեզ շատ հարվածեց Երկար դարերով, ահեղ հարվածով, Թեպետեվ էսպես ցրվեց, տարածեց, Ձըգեց հողեհող, փըռեց ծովեծով, Վկա է սակայն բովանդակ երկիր, Որ մենք կարեվեր ապրում ենք կրկին, Եվ ուր հասնում է հայի գիրքն ու գիր՝ Կենդանի է դեռ հայության ոգին։ Եվ թարմ աղմուկով մանկունք մեր մատաղ Առաջ են խաղում լուսավոր տենչով, Եվ թնդում են դեռ հայի երգն ու տաղ Հարազատ լեզվով, հայրենի շընչով։ Եվ իր փըլատակ տըների տակից Ելնում է ահա հզոր ժողովուրդ, Իր վեհ ճակատին տանջանք ու թախիծ, Խորունկ հայացքում մեծ կյանքի խորհուրդ։ Ո՜վ դուք սրբազան Մասիս, Արագած, Էդ ձեր երկնամուխ գոհար թագերով, Եվ որ նրանցից վերև խոյացած Փայլատակում եք լույս-պըսակներով՝ Սահակ ու Մեսրոպ, և շատ պանծալիք, Որ լըցրիք Հայոց աշխարհքն ու սրտեր Լուսավոր կյանքի սիրով երջանիկ Ու ձըգտում տըվիք՝ ձըգտել դեպի վեր։ Քանի որ դուք կաք, քանի կըմնաք, Հոյակապ սյուներ հայության ոգու, Մենք միշտ անսասան առաջ պիտ գնանք, Ինչքան մեր ճամփան լինի ահարկու։ Եվ տոն կըտոնենք էսպես խնդագին, Եվ թող իմանա բովանդակ երկիր՝ Ապրում է անմե...
Изображение
“ՀԱՅ ՄԱՅՐԸ“-ԱՐԱՄ Ա. ԿԱ­ԹՈ­ՂԻ­ԿՈՍ ...մի՛միայն ­Հա՛յ Մայ­ր ու­նե­նա­լու ­հա­մար կ՛ար­ժէ աշ­խարհ գալ…: Մե­ր ողջ ­պատ­մու­թեա­ն ըն­թաց­քին, հայ մայ­րը հայ ժո­ղո­վուր­դին հա­մար ո՛չ մ­իայն ­դար­ձա­ծ է ­տի­պար ­մայր` իր կ­եան­քին ­մէջ ­ցո­լաց­նե­լով ­հո­գե­ւոր, բա­րո­յա­կան ­ու ազ­գա­յին սր­բա­զա­ն ար­ժէք­ներն ու առա­քի­նու­թիւն­նե­րը, ո՛չ մ­իայ­ն ա­ն ըն­տա­նի­քի­ն ամ­րա­կուռ ­սիւն­ն է ­ե­ղած ­ու իր ­զա­ւակ­նե­րուն ն­ուիր­եալ ­դաստ­ի­ա­րա­կը, այլ ­մեր ­պատ­մու­թեա­ն ա­մե­նէն ­ճա­կա­տագ­րա­կան ­պա­հե­րու­ն ի­ր օ­րի­նա­կե­լի ­վար­քա-գ­ծով, ամուր ­կեց­ուած­քով, ան­հուն ­զո­հո­ղու­թեամբ, քրիս­տո­նէ­ա­կան հա­ւատ­քի պահ­պա­նու­թեան ու պաշտ­պա­նու­թեան, ինչ­պէս նա­ե­ւ ազ­գա­շի­նու­թեա­ն ու ­հայ­րե­նա­շի­նու­թեան սրբա­զան առա­քե­լու­թեան բե­րա­ծ ի­ր ամ­բող­ջան­ուէր ու յանձ­նա­ռու ­մաս­նակ­-ցու­թեամբ եղա­ծ է ­բարձ­րա­գոյ­ն աս­տի­ճա­նի ­յար­գանք­ի ­ար­ժան­ի ­անձ ­մը: Բա­ռե­րը ­մարդ­կա­յին, որ­քա­ն ալ ­զօ­րե­ղ ու ­գե­ղե­ցիկ ըլ­լան, ան­զօ­ր ե­ն ար­տա­յայ­տե­լու ­հայ ­մար­դու սրտին ըն­դեր­քէն ժայթ­քող ջ...
Изображение
Ծաղիկներ ու սեր...  Շռայլենք իրար ժպիտ ու ծիծաղ, բարի խոսքեր... Լավ օրը սկսում է բարի մտքերից և հաճելի գործերից։ Թող Ձեր մոտ լինի հենց այդպես․․․ Որքան էլ դժվար լինի Ձեր կյանքի աստիճանը․․․․․թող նա նման լինի այս նկարին․․․․
Изображение
Последний зимний день… Последний зимний день Сотрёт слезу украдкой И пропадёт, как тень... Останется загадкой. Потом прийдёт весна, И запоют капели.. Вздохнёт легко душа: В стихах тепла хотела... Подснежник на поляне Пробъется сквозь снега. А если дождь нагрянет, То по стеклу вода. Весной всё расцветает, Ведь жизнь весна даёт... Но что зимой теряем, Весна уж не вернёт. Любовь хрустально- нежную Убили холода... Теперь, конечно,прежними Не будем никогда...
Изображение
Վահան Տերյան-ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ. Այս հրաշք բանաստեղծության սեղծման համառոտ պատմությունը <<Օ.ՕԱՆՋԱՆՅԱՆԻՆ 1907, 29 օգոստոսի, Գանձա ...Այ քեզ հերոսուհիների որոնող, կբացականչես դու, մտաբերելաով իմ հափշտակաությունների, կամ ինչպես ընդունված է ասել անվանել, իմ սիրո առարկաներին: Ես դիտմամբ գործածեցի առարկաներ բառը: Այո, եղբայրս նրանք քիչ չեն եղել և գուցե քիչ չեն լինի, որովհետև ես տենդենց ունեմ իմ սպասումները իմ իդեալները, մի խոսքով անկալին ներդնել այն կանանց մեջ որոնցով հափշատկվում էի: Ահա, օրինակ, հիմա իմ բոլոր իդեալները մարմանավորել եմ քո սիրելի քրոջ մեջ և հեռակա սիրահարվել եմ նրան: Իհարկե դա ծիծաղելի է, բայց չես կարող պատկերացնել , որքան խորապես համոզված եմ դա ճիշտ է: <Բայց դա հակառակա է առողջ բանականու թյան>>: Բացականչում ես դու կատաղությամբ, <<դա արդեն միջնադարյան միստիզիմ է, դա ռոմանտիտական <<հոգեհար ազատություն է>> և այլն և այլն: Բայց... Ի՞նչ անեմ այդ բոլորը (թերեև շատ ծանրակշիռ)դիտողո ություններով հանդերձ, այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, և ես շատ-շատ քո...
Изображение
Հեղափոխական մի կյանք՝ Զաբել Եսայան Այսօր ազգային-հասարակական գործիչ, գրող Զապել Եսայանի ծննդյան օրն է Զապել Եսայանը ծնվել է 1878թ. փետրվարի 4-ին Օսմանյան կայսրության Կոստանդնուպոլիս քաղաքում: «Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»… Այս խոսքերը պատկանում են Զապել Եսայանին, ով հայտնի է դարձել որպես գրող անցյալ դարի սկզբին՝ 30 տարին դեռ չբոլորած:  Զապէլ Եսայեան` աշխարհի ամենաքաջ կանանց 5-ին մէջ: 20-րդ դարասկիզբի լրագրող, բանաստեղծ եւ գրող Զապէլ Եսայան ճանչցուած է աշխարհի ամենաանվախ 5 կիներէն մէկը ամերիկեան Refinery29-ի լրատուամիջոցի վարկածով: Ըստ պարբերականին, «Եսայեանը կնոջ անթերի օրինակ է, որ ապրած է այն ժամանակներուն մէջ, երբ շատ վտանգաւոր էր ցոյց տալ իր խելքն ու ուժը»:: Զապէլ Եսայեան իր ժամանակներու ամենակրթուած հայուհիներէն եղած է: Ծնած է 1878-ին Կ․Պոլիս: Սկզբնակ...
Изображение
Սրբուհի Տյուսաբ. «Պարզապես Հայուհի մ’եմ» «Սրբուհի Տիւսաբ մեր աչքին կը ներկայանայ իբր այն ազնիւ կինը, որ նախընտրեց խօսիլը լռելէն, արտայայտուիլը խեղճութեամբ ստրկանալէն : Ան երբեք չսէրեց իր բառերուն հետ խաղալ. Տիւսաբ լաւ գիտէր, թէ յաճախ կինը ստրուկ է եւ «իւր բաժինն է լռութիւնը» («Մայտա»)։ Ու գիտէր նաեւ, թէ «բնութիւնը գեղեցիկ եւ ընտիր հանգամանքով մը օմտած է կինր, բայց բռնութիւնն եւ օրէնքը այս հանգամանքը խանգարեցին» («Մայտա»): Այս մեկնակէտէն ճամբայ ելած, Տիւսաբի գրականութիւնը աստիճանաբար համակարգեց իրեն յատուկ ենթակայական մտաշխարհը։ Այսպէս, արդէն իսկ 1883ին, պոլսահայ կին մը կը խօսէր ինքնաճանաչումի եւ ազատագրման իր փորձառութիւնը»: ՇՈՒՇԻԿ ՏԱՍՆԱՊԵՏԵԱՆ Հայ գրականության առաջին կին վիպասան և հայ իրականության մեջ կանանց իրավունքների առաջին գաղափարախոսներից մեկը` Սրբուհի Տյուսաբը, ծնվել է Կ.Պոլսում, Վահանյան գերդաստանում: Մեկ տարեկան հասակում կորցրել է հորը, և նրա մայրը` Նազլը Վահանը, ստիպված է եղել կրկնակի հոգատարությամբ շրջապատել դստերը, որպեսզի նա չճաշակի որբության դառնությունը: Սրբուհին ուսանե...
Изображение
ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ Իջե՛ք, իջե՛ք, երազներ, իջե՛ք զգո՜ւյշ,երազներ, շոյո՛ղ, անո՜ւշ,երազներ, իջե՛ք քնքո՜ւշերազներ: Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր, բախտի կարկաչ ու հույսեր. դող ու անցուկ ու կարող, ծածուկ արցունք ծարանոտ. խելքի, մտքի հակասում, միշտ նո՛ր կյանքի սպասում… Իջե՛ք, իջե՛ք, երազներ, իջե՛ք զգո՜ւյշ, երազներ, շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ, իջե՛ք քնքո՜ւշ երազներ: Գգվանք, ժպիտ, գույն ու բույր աչեր վճիտ ու համբույր. իղձեր անվերջ, անմեկին, տագնապ ու տենչ մոլեգին. օրոր, գրգիռ ու հույզեր, սրտի թրթիռ, երգ ու սեր … Իջե՛ք, իջե՛ք, երազներ, իջե՛ք զգո՜ւյշ, երազներ, շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ, իջե՛ք քնքո՜ւշ երազներ: Աստղեր թովիչ, բոց ու կայծ, ցնորքներ վառ ու առկայծ. հավատ ուժի, մեծություն, փառքի, կամքի գոյություն. շռինդ, թնդյուն, հպարտանք, իմաստություն… բյո՛ւր պատրանք: Իջե՛ք, իջե՛ք, երազներ, իջե՛ք զգո՜ւյշ, երազներ, շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ, իջե՛ք քնքո՜ւշ երազներ: Լևոն Շանթ
Изображение
ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Չկայ բարձր հայրենասիրութիւնը, հայրենապաշտութիւնը չկայ... Հայրենապաշտական դաստիարակութիւն - ահա՛ մեր փրկութեան խարիսխը: Ահա՛ թէ ինչու հայրենասիրութեան, չէ՛, հայրենապաշտութեան - մարդկային առաքինութիւնների այդ աստւածային մօր - համար պէտք է ջահ բարձրացնել մեր հոգիների մէջ, մեր դպրոցներում, մեր ընտանեկան յարկի տակ, մեր գաղթականական վրանների տակ, ամէն տեղ, ուր կապրի, կը շնչի հայ մարդը: Ահա՛ թէ ինչու պէտք է երես դարձնել այն բոլոր վարդապետութիւններից, որոնք հաշտ չեն հայրենասիրութեան հետ: Եւ ահա՛ թէ ինչու պէտք է կեղծ ու մոլար յայտարարել բոլոր կրօնները, բարոյականները, սկզբունքները, որոնք չեն դարբնում կուռ կամքեր, ուժեղ նկարագիրներ, արիներ, որոնց չգոյութիւնը ազգերին յաճախ է ստիպում դիմելու իրենց թշնամիների մեծահոգութեան: «Այն օրը,- մի տեղ ասում է պատմաբան Միշելէն,- եnբ Ֆրանսիան կը հաւաքի իր որդիներին իր շուրջը եւ նրանց կը դասաւանդի Ֆրանսիան, որպէս դաւանութիւն եւ կրօն, այն օրը նա վերստին իրեն կը զգայ կենսո...