Հայկական փորագրապատկերներ (ԺԹ. դարի 30-ական թթ., Ս. Ղազարի դիւան)Մեսրոպ Մաշտոց։
Մեսրո'պ, հայ դարերուն դիմաց կեցող՝
Դուն ադամանդյա ապառաժ,
Դուն մանուկներու մերկ ուղեղեն
Մինչև հանճարը ցոլքեր ցանող,
Գիտակցությանց անգյո'ւտ փարոս...
Դուն, որուն կոփյունը կռանին,
Ժամերուն պես, րոպեին հետ անդադար,
Իմացական թանգարանի՜ն արձանները մեզ կը ձուլե...
Դուն աննինջ հսկող, դուն տիտանյան Տեսանող,
Դուն Օրորոցեն մինչ գերեզման,
Մեր մեն մի խոսքին մեն մի շունչին,
Գեղեցկաձայն բացատրիչ...
Դուն բարբառի արարիչ, Բանի իշխան,
Դուն անբավ բավիղ տևողության,
Դուն գոյացության արգավանդ հայր,
Դուն լույսի անիվ, դուն հավատքի հրավեր,
Դուն հայրենի հողին վրա մրրկին պես բարձրացող
Անտա՜ռ անհուն, անտա՜ռ սրտի,
Որուն մեր մի հաստատաբուն ծառերն հսկա,
Մեկ մեկ քնար, մեկ մեկ փանդիռ են մեր շունչին...
Մեկ մեկ շեփոր մեր հագագին ռազմական,
Մեկ մեկ պատնեշճակատագրի՜ պատուհասին...
Դուն անվատնելի ցորյանի դաշտ, դուն ձրի՜ հաց,
Դուն հունձք հարուստ, և դուն հնձան հրաշեկ,
Դուն արբեցությանց և գինիի ավազան,
Որուն մեջ ե'ս ալ ոսկի սափորս եմ մխրճեր...
Արևներու ծարավես խենթ...
Սիամանթո

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...