Արշակ Հարությունի Տեր-Ղուկասով (Արզաս Արտեմի Տերղուկասով)
(հունվարի 8, 1819, Թիֆլիս - 1881, Թիֆլիս), ռուսական բանակի հայազգի զորավար, գեներալ-լեյտենանտ /1874/, գեներալ-համհարզ /1880/, 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի հերոս:
Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1839 թվականին ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինստիտուտը: 1842-50 թվականներին, որպես ճարտարագետ, աշխատել է Կովկասում՝ Ռազմավարական ճանապարհի շինարարությունում, ապա նշանակվել Կովկասի հաղորդակցության վարչության 2-րդ վարչության կառավարիչ: 1850 թվականին անցել է զինվորական ծառայության:
1852 թվականից, որպես Ապշերոնյան գնդի 3-րդ գումարտակի հրամանատար (կոչումով՝ մայոր), մասնակցել է կովկասյան լեռնականների դեմ մղվող մարտերին (Դիլիմ և Բուրդալա աուլներ). ցուցաբերած անօրինակ խիզախության համար նշանակվել է նույն գնդի հրամանատար (1859): 1859 թվականի օգոստոսին Տեր-Ղուկասովի գլխավորած 1-ին և 4-րդ գումարտակները արյունահեղ մարտերից հետո գրավում են կովկասյան իմամ Շամիլի ապաստան Գունիբ ավանը, ինչի համար նա պարգևատրվում է Սբ. Գեորգիի 4-րդ աստիճանի շքանշանով: 1865 թվականին Տեր-Ղուկասովն արժանանացել է գեներալ-մայորի կոչման և նշանակվել 19-րդ հրետանային դիվիզիայի հրամանատարի տեղակալ: 1868 թ նա ստանձնում է Թերեքի մարզի ղեկավարումը, իսկ 1869 թ մարտին նշանակվում 38-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար: Այս պաշտոնում էլ 1874 թ-ին արժանացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման:
Տեր-Ղուկասովի զորավարական տաղանդը ավելի ակնառու է դրսևորվել 1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: Նրա հրամանատարությամբ գործող Երևանյան զորաջոկատը 1877թ ապրիլի 18-ին մտել է թուրքական զորքերից դատարկված Բայազետ: Փոքրաքանակ պահակազոր թողնելով բերդում՝ Տեր-Ղուկասովը շարժվում է Էրզրումի ուղղությամբ, նույն ամսին գրավում Դիադինը և Ղարաքիլիսան, մայիսին՝ Ալաշկերտը (ամսի 28) և Զեդկանը: Հունիսի 4-ին՝ Դրամդաղի և 9-ին՝ Դհարի ճակատամարտերում ջախջախել է Մուխտար փաշայի գլխավորած մեծաքանակ ուժերին: Հունիսի 15-ին կովկասյան բանակային կորպուսի հրամանատար Միքայել Լորիս-Մելիքովից հրաման ստանալով՝ հմտորեն կազմակերպել է իր զորաջոկատի 8-օրյա նահանջը (շուրջ 200 վերստ) և մոտ 20,000 հայ բնակիչների գաղթը Իգդիր: Նահանջն իրագործելու համար պարգևատրվել է Սպիտակ արծիվ շքանշանով: Գերմանացի ռազմագետները այդ նահանջը համեմատել են Քսենոփոնի նահանջի հետ: Շուտով, Սամսոն Տեր-Պողոսյանից (Րաֆֆիի համանուն վեպի նախատիպ Խենթից) լուր ստանալով Իսմայիլ փաշայի 25-հազարանոց ուժերի կողմից Բայազետի բերդի պաշարման մասին, շտապում է բերդի կայազորին (մոտ 1600 հոգի, բերդի պարետ կապիտան Ֆ. Շտոկվիչ) օգնության: Հենց այս ժամանակ նա արտասանում է իր նշանավոր կոչը.
Եղբայրնե՛ր, մերոնց սովամահ են անում, մերոնք տանջվում են և մեռնում Բայազետում: Գնանք նրանց հետ մեռնելու:
Հունիսի 28-ին Տեր-Ղուկասովի զինվորները ազատում են Բայազետի 27 օրվա պաշարվածներին: Հոկտեմբերի 23-ին Տեր-Ղուկասովի և Վասիլի Հեյմանի գլխավորած ուժերը Դևեբոյնի ճակատամարտում գլխովին ջախջախում են Մուխտար փաշայի թվական առավելություն ունեցող ուժերին: Բայազետի պաշարումը ճեղքելու համար 1878 թվականի հուլիսի 22-ին հայազգի գեներալը պարգևատրվում է Սբ. Գեորգիի 3-րդ աստիճանի շքանշանով: 1878 թվականի հունվարին Տեր-Ղուկասովը նշանակվել է Ախալցխայի ուղղությամբ գործող ռուսական զորքերի հրամանատար, պատերազմի ավարտից հետո գլխավորել է Անդրկասպիական զորքերը, այնուհետև՝ Կովկասյան 2-րդ կորպուսը:

1880 թվականին մեկնել է արտասահման՝ բուժվելու: Սակայն լրիվ չապաքինված վերադարձել է Թիֆլիս և 1881 թվականի հունվարի 8-ին 62 տարեկան հասակում մահկանացուն կնքել քաղաքի «Լոնդոն» հյուրանոցում: Թաղումը կատարվել է կառավարության ծախսերով, 1881 թվականի հունվարի 11-ին Թիֆլիսի հայկական Սբ. Գևորգ եկեղեցու բակում: Զինվորական հանճարի դագաղը տանողների մեջ էր նաև Կովկասի փոխարքա, ցարի եղբայր, մեծ իշխան Միխաիլ Նիկոլայևիչը: Գերեզմանին դրվել էր երկու պսակ՝ «Թիֆլիս քաղաքի կողմից» և «Ալաշկերտի հայ գաղթականների կողմից»:
Комментарии
Отправить комментарий