ակում եմ լսել Բախ` առանց դադարի, միացնում եմ ձայնարկիչն ու բարձրացնում ձայնը մինչեւ վերջ: Թվում է, թե գլուխս ուր որ է կբաժանվի մի քանի մասի: Կեսօր է: Իսկ ես երեք անգամ արդեն ծնկի եմ եկել Աստծու առաջ ու շնորհակալություն հայտնել այն շնորհի համար, որ ունեմ: Այնպիսի մի գոլորշու ամպ է բարձրանում երկինք, որ թվում է, ուր որ է, ամբողջ հողը կվառվի: Գալան գնացել էր գնումների, եւ պատկերացնո՞ւմ ես, վազելով վերադարձավ, գրկեց ինձ, սկսեց քրքջալ եւ համբուրել: Հարցնում եմ՝ ի՞նչ է պատահել, եւ պատկերացրու միայն, թե ինչ է պատասխանում. «Պատկերացնո՞ւմ ես, եթե այս հրդեհը սպանի մեր երկուսին…Ինչ երջանիկ կլինեմ ես, որ ապրել եմ մինչ այդ պահը քո կողքին: Վերադարձել եմ, որպեսզի հարցնեմ քեզ, թե չէ՞իր ցանկանա նկարել այս հրդեհը…Այն հրաշալի նկար կլինի, համոզված եմ»: Նա ինձ համար ամենահրաշալի կինն է , որին կարող էի երբեւէ սիրել: Նա ամենաչքնաղն է, իսկ նրա կերպարն այդ պահին՝ ամենահրաշալին էր, մինչ այդ պահը եղածներից:
… Արդեն երեկո է: Բնության ու իրենց տաղանդի առաջ ծնկի են եկել նույնիսկ ձկնորսները, ո՞վ եմ ես նրանց կողքին: ֆեդերիկ, հավատա ինձ…Հրաշալի է երկրպագելը: Ուզում եմ լռել…Հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի քո կյանքում…Հավատում եմ քո հաջողություններին եւ արդեն իսկ ընթերցում եմ այն նամակները, որոնք կստանամ քեզանից:

Комментарии
Отправить комментарий