Վահան Տերյան-ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ.
Այս հրաշք բանաստեղծության սեղծման համառոտ պատմությունը

<<Օ.ՕԱՆՋԱՆՅԱՆԻՆ
1907, 29 օգոստոսի, Գանձա
...Այ քեզ հերոսուհիների որոնող, կբացականչես դու, մտաբերելաով իմ հափշտակաությունների, կամ ինչպես ընդունված է ասել անվանել, իմ սիրո առարկաներին: Ես դիտմամբ գործածեցի առարկաներ բառը: Այո, եղբայրս նրանք քիչ չեն եղել և գուցե քիչ չեն լինի, որովհետև ես տենդենց ունեմ իմ սպասումները իմ իդեալները, մի խոսքով անկալին ներդնել այն կանանց մեջ որոնցով հափշատկվում էի: Ահա, օրինակ, հիմա իմ բոլոր իդեալները մարմանավորել եմ քո սիրելի քրոջ մեջ և հեռակա սիրահարվել եմ նրան: Իհարկե դա ծիծաղելի է, բայց չես կարող պատկերացնել , որքան խորապես համոզված եմ դա ճիշտ է: <Բայց դա հակառակա է առողջ բանականու թյան>>: Բացականչում ես դու կատաղությամբ, <<դա արդեն միջնադարյան միստիզիմ է, դա ռոմանտիտական <<հոգեհար ազատություն է>> և այլն և այլն:
Բայց... Ի՞նչ անեմ այդ բոլորը (թերեև շատ ծանրակշիռ)դիտողո ություններով հանդերձ, այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, և ես շատ-շատ քո քույրիկի մասին, դա փաստ է:
Երևակայում, թե ինչպես ես հռհռում և ինչպես կհռհռա քույրդ, եթե իմանար այս մասին: Աստված քեզ հետ, ծիծաղիր, բայց թողնենք այդ, լոկ հարևանցի ասեմ, որ նույնիսկ բանաստեղծոթյուն եմ նվիրել նրան <<Անծանոթ աղջկան>>:
Ես այստեղ կմնամ, հավանաբար մինչև սեպտեմբերի 20-ը ոչ ավելի, իսկ հետո Մոսկվա:
Սրտագին բարևներ ամենասիրելի Հռիփսիկին և մորդ:

Քո Վանիկ, այժմյանից սկսած Վահան Տերյան

Այս նամակից հետո Վահան Տեր-Գիրգորյանը դառնում է Վահան Տերյան

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում,
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանոթ:

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում է մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:

Անակնկալ բախտի նման
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ.
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...